Նազիկ Ամիրյան

Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան

898
(Թարմացված է 17:04 02.07.2019)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն որոշեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն պետք է անցնի։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևի դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ հասկանա` ինչ է կատարվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը` ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը` անդրադառնալով դատարանի որոշմանը, որ Գրիգորյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։

Ինչպես արդեն հայտնել էինք, դատարանն այսօր որոշում կայացրեց մերժել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու մասին։

«Պիտի ցանկանանք, որ նման հիվանդություններ ունենա դատախազն ու իր մաշկի վրա զգա` կարիք կա՞ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու, թե՞ ոչ»,–ասաց Ամիրյանը։

Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կանցնի։

«Դատարանը որոշեց մեղադրող կողմի միջնորդությունը բավարարել և Գրիգորյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Այն կիրականացնի  առողջապահության նախարարությունը»,–ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր մասնակցում էր իր և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով ընթացող դատական նիստին։

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

898
թեգերը:
Նազիկ Ամիրյան, հիվանդանոց, Դատարան, Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (215)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանը դատարան եկավ անվասայլակով. Նազիկ Ամիրյանը նույնպես ներկա է նիստին
Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու
Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում կայացրեց