00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանը հերքեց Սաշիկ Սարգսյանի որդու դեմ տված նախկին ցուցմունքը

© SputnikАлександр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական այսօրվա նիստն ավարտվեց վկա Սամվել Ալեքսանյանի հարցաքննությամբ։ Հաջորդ վկայի գտնվելու վայրը պարզելու ու նրան դատարան հրավիրելու համար դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 14-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը։ 

Դատական նիստի ընթացքում հարցաքննվում է գործով վկա, Ալեքսանդր Սարգսյանի հարևան Սամվել Ալեքսանյանը, որը նախորդ նիստին չէր ներկայացել դատարան, ու դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Судебное заседание по вопросу ареста Айка Саргсяна (7 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Վկան դատարանում պատասխանեց Սարգսյանների բնակարանի նկուղում 12 տարի առաջ տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցերին։

Նա պատմեց, որ դեպքի օրը Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահը զանգահարել է իրեն ու ասել, որ շեֆն ուզում է քեզ տեսնել։ Հայտնեց, որ Ալեքսանդր Սարգսյանը պատմել է, որ տղաները «ինչ-որ զենք են գտել, խաղացել–մաղացել, կրակել էին» ու խնդրել, որ հանդիպի վիրավորված տղայի ծնողներին ու նրանց հետ խոսի կատարվածի մասին։

Հարցին, թե ինչպես ընդունեցին իրեն վիրավոր տղայի ծնողները, վկան պատասխանեց. «Հավատացին, հլը մի հատ էլ ասեցին, որ լավ է, որ թեթև է»։

Այսօր Սամվել Ալեքսանյանը դատարանում հերքեց, որ տեղյակ է եղել, որ իրականում կրակոցն արձակել է Հայկ Սարգսյանը։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դատական նիստում հայտարարեց, որ վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ։

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան

«Սամվել Ալեքսանյանը նախաքննության ընթացում ասել էր, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն տեղեկացրել էր, որ Դավիթ Սիմոնյանին կրակել և մարմնական վնասված է պատճառել Հայկ Սարգսյանը, սակայն դատաքննության ընթացքում նշեց, որ այս մասին որևէ տվյալ իրեն ընդհանրապես հայտնի չի եղել»,– ասաց դատախազը։

Դատական այսօրվա նիստն ավարտվեց վկա Սամվել Ալեքսանյանի հարցաքննությամբ։ Հաջորդ վկայի գտնվելու վայրը պարզելու ու նրան դատարան հրավիրելու համար դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 14-ին։

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք. Փաշինյանը խոսեց Սաշիկ Սարգսյանի մասին

2007 թ.–ի ապրիլի 1-ին երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցն ու հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝  նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել էր ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

 12 տարի առաջ կարճված քրեական գործը, նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո, վերաբացվել էր։

Լրահոս
0