Հայկ Սարգսյան

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

938
(Թարմացված է 15:39 02.07.2019)
Սերժ Սարգսյանի եղբորորդին վստահեցնում է, որ իրենց ընտանիքին պատկանող տասնյակ միլիոնների հասնող կարողությունն իրենք ձեռք են բերել աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, վստահեցնում է, որ իր հոր հաշվեհամարին առկա միլիոնավոր դոլարներն իրենք աշխատելով են կուտակել։ Նա այս մասին ասաց այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մուտքի մոտ` դատական նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նրա հայրը 50 տոկոս փայաբաժին է ունեցել բոլոր գործարարների եկամուտներից։

«Ու՞ր են, ես ձեզ եմ հարցնում, ո՞ւր են էդ գումարները»,– պատասխանեց Հայկ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե Սաշիկ Սարգսյանի հաշվեհամարին ներկա պահին 30 միլիոն դոլար գումար կա, Հայկ Սարգսյանը պատասխանեց` դա ձեզ չի վերաբերում, ապա ավելացրեց. «Աշխատել ենք»։ Երիտասարդը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել հարկային մարմին։

Անդրադառնալով դատական գործում ներկայացված հանգամանքներին (մասնավորապես` Դավիթ Սիմոնյանին հրազենային վնասվածքներ հասցնելու մասին վերջինիս ցուցմունքին)` Սարգսյանը հերքեց` ասելով. «Ինքը կարող է ասել` Քենեդուն էլ եմ ես սպանել»։

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007թ–ին կատարված սպանության փորձի համար։

2007 թ–ի ապրիլի 1-ին երեկոյան Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից հետո վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցն ու հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

Ալեքսանդր Սարգսյանը զբաղվում է որդու` Նարեկ Սարգսյանի հարցերով

11 տարի անց` 2018 թ–ի հունիսի 29-ին, Սիմոնյանը դիմում էր ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել էր ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

11 տարի առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել է, քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում։

Հայկ Սարգսյանն այժմ մեղադրվում է 11 տարի առաջ կատարված սպանության փորձի համար։ Նա կալանքից ազատվել է 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Սերժ Սարգսյանի եղբորորդու անհաջող փախուստից

938
թեգերը:
Դատարան, Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Սաշիկ Սարգսյանի քրեական գործի մասին հարցին
Ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք. Փաշինյանը խոսեց Սաշիկ Սարգսյանի մասին
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցնել Շախմատի տանը
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

597
(Թարմացված է 23:44 01.03.2021)
Հայտարարությունում շեշտվում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

597
թեգերը:
հայտարարություն, Բանակ, շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը
Արխիվային լուսանկար

Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է

13
(Թարմացված է 23:02 01.03.2021)
Դավիթաշեն 4-րդ թաղամասում բախվել են «Opel Vectra G» և «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

13
թեգերը:
Դավթաշեն, Տուժածներ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Զինվորական արտահագուստ

Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը

0
Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից:

Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք  իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝  ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում

Նշվում է նաև, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղացություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի, Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով»,- շեշտում է ԱՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին:

Արցախի ԱԳՆ-ն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։  

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

ԱՀ ԱԳՆ-ի համաձայն՝ նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: 

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի, Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

0
թեգերը:
գերի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար