Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ

Որտեղ և ում հետ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան 65–ամյակը. մանրամասներ. «Ժողովուրդ»

1239
(Թարմացված է 15:33 02.07.2019)
«Ժողովուրդ» թերթը տեղեկություն է հրապարակել կիրակի օրը կայացած ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տոնակատարությունից։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթի տվյալներով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում:

«Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են արել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականների այս պահվածքը կապված է այն լուրերի հետ, թե նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին իրենք են վերադառնալու:

Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթը օգտագործել նրան մի լավ հաճոյանալու համար: Թերևս հիշենք ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլևս չի լինելու»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954թ.–ի հունիսի 30–ին։

1239
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Սերժ Սարգսյան, Հայաստան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (167)
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը պանթեոնում էր. նա կրկին չցանկացավ շփվել լրագրողների հետ
Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով վկաներին կբերեն դատարան