Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը պարգևատրել է դատախազության երկու պաշտոնյայի

75
(Թարմացված է 11:47 01.07.2019)
Պարգևատրելու համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանին ու գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պաշտոնյաները պարգևատրվել են օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Պարգևատրման համար միջնորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սարգսյանը նրանց պարգևատրել է Դատախազության օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր` հուլիսի 1-ին։

Արմեն Սարգսյանը Պուտինի ու Լուկաշենկոյի հետ լուսանկար է հրապարակել

75
թեգերը:
ՀՀ դատախազություն, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը երկու նոր դեսպանի նշանակման հրամանագիր է ստորագրել
Արմեն Սարգսյանը Հայաստան է հրավիրել Airbus–ի և Air Asia–ի ղեկավարներին
Արմեն Սարգսյանը մրցանակի է արժանացել