00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանը մրցանակի է արժանացել

© Photo : official site of the President of RAПрезидент Армении удостоен приза форума Crans Montana PRIX DE LA FONDATION 2019
Президент Армении удостоен приза форума Crans Montana PRIX DE LA FONDATION 2019 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակը շնորհում է նրանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդությամբ ու նորարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արժանացել է Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։

Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»-ը, շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին և Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեին։

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանն արժանացել է «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի
Արմեն Սարգսյանը մրցանակի է արժանացել  - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն արժանացել է «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի

Մրցանակը հանձնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնավորապես ասել է, որ գնահատում են նրա խոսքը ոչ թե այն պատճառով, որ այն գիտնականի խոսք է, այլ՝ որովհետև այն ուսանելի է ու հստակ։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է բավականին կարևոր և բարդ խաչմերուկում։ Զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ Դուք հույս և հանգստություն բերեցիք»,–ասել է նա։

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մրցական իր համար շատ կարևոր է, քանի որ Crans Montana-ն հատուկ վայր է ու արժեք ոչ միայն իր սրտում և մտքում, այլև ողջ աշխարհում։

«Ես շատ կուզեի բոլորիդ մի օր տեսնել Հայաստանում։ Կցանկանայի, որ բոլորդ այցելեք Հայաստան՝ Crans Montana-ի համաժողովին և հասկանայիք` ինչ է տեղի ունենում՝ սկսած Աֆղանստանից մինչև Չինաստան ու Իսպանիա»,–ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և այլք:

Լրահոս
0