ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հանել Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները։ Այսօր Երևանում ասաց Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, որը զգացին մեր պատվիրակության բոլոր անդամներն այն պահից, երբ ոտք դրեցին Հայաստան։ Համոզված ենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստը և մեր երկրների հարաբերություններն ավելի արդյունավետ կզարգանան», – ասաց Ցկիտիշվիլին։
Նա ընդգծեց, որ որոշակի պատճառներով հանձնաժողովի նիստը երկար տարիներ չի անցկացվել։ Վրաստանի փոխվարչապետը համոզված է, որ նիստը թույլ կտա առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել, ավելի օպերատիվ լուծել երկկողմ օրակարգի հարցերը։

Ցկիտիշվիլին Վրաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանությանը Վրաստանին ցուցաբերած օգնության, ինչպես նաև միջազգային հարթակներում Վրաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար։
Գյումրու օդանավակայանն էլ կօգտագործվի. ինչպես կլրացվի ռուս–վրացական կոնֆլիկտից բխած բացը
Հունիսի 4-ին ՄԱԿ–ի ԳՎ-ի 73-րդ նստաշրջանում «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձև ընդունվեց, որի նախաձեռնողը Վրաստանն էր և ևս 44 երկիր։ Բանաձևին աջակցեցին 79 երկիր, դեմ քվեարկեցին 15-ը, իսկ 57 պետություն, այդ թվում նաև Հայաստանը, ձեռնպահ մնացին։ Բանաձևն ուսումնասիրվել է ԳՈւԱՄ–ի տարածքում ձգձգված հակամարտությունների և միջազգային աշխարհի, անվտանգության և զարգացման համար դրանց հետևանքների օրակարգում։
Վրաստանի փոխվարչապետը համոզված է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է ընդլայնեն տնտեսական համագործակցությունը։

«Բիզնեսը պետք է կանգնած լինի այսպիսի հանձնաժողովների կողքին, միայն բիզնեսի ակտիվ ներգրավվածության դեպքում հնարավոր կլինի արդյունավետ երկխոսություն վարել և խորացնել գործակցությունը», – ասաց Ցկիտիշվիլին։
Նա ավելացրեց, որ երեկ փորձագետների մակարդակով քննարկվել են տնտեսության հիմնական ասպեկտներն ու սոցիալական հարցերը։ Ցկիտիշվիլին ընդգծեց, որ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև երկրների առևտրատնտեսական շրջանառությունն աճում են, ավելանում են նաև Հայաստանից Վրաստան ներդրումները։
«Հանձնաժողովը թեև տնտեսական է, բայց անդրադառնում է նաև սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներին, երիտասարդությանը, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և մի շարք այլ հարցերին», – ասաց փոխվարչապետը։
Վրաստանի փոխվարչապետը Հայաստանի իշխանությանը հրավիրեց հուլիսին Բաթումում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների առաջին ներդրումային համաժողովին։
«Հուսով ենք, որ Հայաստանը բարձր մակարդակով կներկայանա Բաթումում հուլիսի 11-ին և 12-ին «Վրաստանի Եվրոպական ուղին» ամենամյա կոնֆերանսին, որը նվիրված է Արևելյան գործընկերության կազմավորման 10-ամյակին», – ասաց Ցկիտիշվիլին։
«Հինգ կամարով և երկու հատ». ո՞րն է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» բացառիկությունը
Բացի այդ, Թբիլիսիում հոկտեմբերին կանցկացվի Մետաքսե ճանապարհ երրորդ համաժողովը։ Վրաստանը հուսով է, որ Հայաստանը ներկա կլինի նաև այդ միջոցառմանը։
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացվում է Երևանում մեծ դադարից հետո։ Վերջին անգամ այն անցկացվել է 2011 թվականին։ Նիստի անցկացման հարցը քննարկվել էր դեռ 2018 թվականի սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի երևանյան այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետը այն ժամանակ հանդես եկավ ապրանքաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու գրավիչ առաջարկով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։


