Քոչարյանի պաշտպանները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտերը

94
(Թարմացված է 19:08 25.06.2019)
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։ Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ իրենց թույլ չի տրվել ելույթ ունենալ և առարկություններ ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։ Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան այս տեղեկությունը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում։

«Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերը ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 25-ին, որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և բեկանել Առաջին ատյանի դատարանի` Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել որոշումը։ Դատարանը որոշեց նաև, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել։

Այս ամենից բացի, դատարանը որոշեց բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշումը և դատական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

94
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)
Ըստ թեմայի
ՀՀ իշխանությունն իր քայլերով ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը. Քոչարյան
Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան
Ինչի համար չի զղջացել Ռոբերտ Քոչարյանը
Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը
Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի
Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի. այն կվերաբացվի