Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի. այն կվերաբացվի

279
(Թարմացված է 16:28 25.06.2019)
Քոչարյանի գործը կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել։ Այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը։

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՍԴ դիմելու ու գործի վարույթը կասեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան նոր քննության»,–ասաց նա։

Քոչարյանի պաշտպանները դատարանի որոշումը կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից 15 օրվա ընթացքում։

Ի դեպ, դատական նիստին ներկա չէին ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Նրա պաշտպաններն այսօր հայտարարել էին, որ ի նշան նախորդ նիստերի ժամանակ դատավորի պահվածքի դեմ բողոքի` ներկա չեն լինի նիստին։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավսության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մարտի 1-իգործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

279
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ձերբակալում, կալանավոր, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)
Ըստ թեմայի
Նստեք ու լռեք, միաժամանակ մի խոսեք. Քոչարյանի գործով նիստը բավական լարված է անցնում
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երկու դիմումները ՍԴ–ն կքննի. մեկի քննությունը մերժվել է