«Ավրորո» մրցանակաբաշխություն

Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը

47
(Թարմացված է 15:54 24.06.2019)
Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20-ին:

Այս տարի միջոցառումն անցկացվելու է նոր ձևաչափով։ Մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Նա նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ է։ Հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում հայտնի մարդու իրավունքների պաշտպան, ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված «Enough» նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում:  Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դեմքերին:

Հայտնի է` ովքեր են «Ավրորա 2019–ի» հերոսները

Մեկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել լավագույն փորձը, սերտած դասերը, որոշ դեպքերում՝ ամենատարբեր խնդիրների հաջող և հեղափոխական լուծումները՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ:

2019թ.–ի «Ավրորայի» հերթական հերոսներից մեկն էլ հոկտեմբերի 20-ին կհայտարարվի դափնեկիր`արժանանալով 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի։

«Ավրորա» ֆորումն իրականացվում է հայկական և միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, որոնք համակարծիք են այսօր մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

Այն հնարավորություն է տալիս մերօրյա հերոսներին կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այդպիսով՝ շարունակելով մարդասիրության համաշխարհային շղթան։

Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը:

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական և բարեգործական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ:

Պարզ ճակատով նայում եմ մարդկանց աչքերին. Ռուբեն Վարդանյանը` մեղադրանքների մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

47
թեգերը:
Ռուբեն Վարդանյան, Ցեղասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյան. ««Ավրորան» մեկօրյա ակցիա չէ, այլ՝ ամենօրյա աշխատանք»
Ռուբեն Վարդանյանն ասաց՝ ինչպես է «Ավրորան» օգնում Հայաստանին
«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին
Отключение воды

Երևանի մի շարք թաղամասերում և մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

0
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է ժամով ջրամատակարարման անցնելու մասին։ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը ժամով կդառնա միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ մանրամասն ցանկին ծանոթացեք այստեղ։

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

0
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

3
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

3
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները