Վահե Գրիգորյան

Եթե Վահե Գրիգորյանը ՍԴ–ի նախագահն է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է. Շարմազանով

243
(Թարմացված է 13:36 24.06.2019)
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Եթե Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի նախագահն է, ուրեմն Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»։

«ԱԺ նախագահն ասում է, որ Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոն է։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ հարձակվեն դատարանների վրա, արգելափակեն դատարանների մուտքերը։ Որտե՞ղ եք տեսնել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ: Սա քաղաքական «սամազվանեցություն է»»,–ասաց նա։

Նրա խոսքով` պատմության մեջ եղել է Լժե Դմիտրի առաջին, Լժե Դմիտրի երկրորդ, Եմելյան Պուգաչով։ Վերջինս ասում էր, թե ինքը Եկատերինայի ամուսինն է: Լժե Դմիտրին ասում էլ էր՝ ինքն արքայազն է։

«Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա ես չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանա, սուրճ կխմի ու որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է: Ամեն ինչին չափ ու սահման պետք է լինի»,–նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը։

«Եթե հայտարարության անհրաժեշտություն լինի, կանեմ». Հրայր Թովմասյանը դեռ աշխատանքի է գնում

Հիշեցնենք, որ 1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին, ԱԺ–ում երդման արարողության ժամանակ, Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։ Մյուսները, ըստ Գրիգորյանի, ՍԴ անդամներ են, իսկ Սահմանադրության համաձայն` ՍԴ նախագահ կարող է դառնալ ՍԴ դատավորների կողմից ընտրված ՍԴ դատավորը, այլ ոչ թե ՍԴ անդամը։

243
թեգերը:
ԱԺ, Էդուարդ Շարմազանով, Սահմանադրական դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել. Շարմազանովը խոսեց Կոպիրկին–Քոչարյան հանդիպումից
Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը լարվել է. Անվտանգության խորհրդի նիստ է կայացել
Ռուբեն Վարդանյան, արխիվային լուսանկար

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

8
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։

8
թեգերը:
Տուժածներ, Լիբանան, հայ, պայթյուն, Բեյրութ, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
Ըստ թեմայի
Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ
Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ
Արտաշատի ԲԿ, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 7 մարդ. ամենաերիտասարդը 67 տարեկան է

20
(Թարմացված է 11:24 11.08.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 7 դեպք։

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:

Նշենք, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որոնցից 33 157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177 322 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

20
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից