Սեդրակ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի տղային ոչ թե գումար է փոխանցվել, այլ նրա հաշվի շարժ է եղել. Ալումյան

4635
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը վստահեցնում է` Սիլվա Համբարձումյանից որևէ լումա Քոչարյանին, նրա ընտանիքին, նրա հետ կապ ունեցող որևէ մեկին փոխանցված չէ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղային հաշվին 2008–ին ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժ է եղել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը։

Դավթյանը օրերս Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտնել էր, որ 2008–ին Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին 18 մլն դոլար է փոխանցվել։ 2018 թվականին նոյեմբերի 2-ին հրավիրած ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 2008 թ-ին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։ Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

«Խոսքը Սեդրակ Քոչարյանի հաշվի շարժի մասին է։ Սա կապել Սիլվա Համբարձումյանի հաղորդման հետ, որևէ հիմք գոյություն չունի։ Սիլվա Համբարձումյանն ինքն էլ չի ասել, որ կաշառք է տվել Քոչարյանին: Այն անձինք, որոնք, ըստ մեղադրանքի, պետք է Համբարձումյանի կաշառքը փոխանցեին Քոչարյանին, այդ անձինք էլ են ասում, որ նման բան չի եղել»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` Սիլվա Համբարձումյանից որևէ լումա Քոչարյանին, նրա ընտանիքին, նրա հետ կապ ունեցող որևէ մեկին փոխանցված չէ և նման ապացույց գոյություն չունի:

Айк Алумян
© Sputnik / Asatur Yesayants
Հայկ Ալումյան

Ալումյանի գնահատմամբ` Քոչարյանին կաշառք ստանալու մեղադրանքը մտցվել է գործ, որպեսզի դատարանը Քոչարյանի անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնի, քանի որ դա բավական վիճարկելի է։

«ՀՀ գլխավոր դատախազն` իբրև պաշտոնյա, և ՀՀ դատախազությունը՝ իբրև կառույց, իրար հակասող բաներ են ասում։ Սպասեք մեկ տարի, և դատախազը Քոչարյանի գործի մասին բոլորովին այլ բան կասի։ Այսինքն` գլխավոր դատախազն այնքան իրար հակասող բաներ է ասում, որ չեմ էլ ուզում մեկնաբանել նրա ասածները»,–ասաց պաշտպանը։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Երեկ Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։ Նա նշել էր, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 16։00–ին։

4635
թեգերը:
Արթուր Դավթյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան
«Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու». Դավթյանը մեկնաբանեց Քոչարյանի ասածը
Քոչարյանի և մյուսների գործով դատավորի հանկարծակի որոշումը. նա գնաց խորհրդակցական սենյակ
Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ. Քոչարյանի ներկայացուցիչ