00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի գործը կվերսկսվի՞. պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու

© Sputnik / Andranik GhazaryanВыступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу "1 марта" (14 июня 2019). Еревaн
Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի պահվածքի պատճառով, հնարավոր է, միջազգային դատական ատյաններում բողոք ներկայացնեն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի Քոչարյանի գործով դատաքննությունը վերսկսվի ու պաշտպանական կողմի դիրքորոշումները լսեն։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանում քննվող գործի ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանն այդպես էլ մեր տեսակետը չլսեց ու միջնորդություն ներկայացնելու թույլտվություն չտվեց։ Դրա համար էլ նախ կմիջնորդեմ, որ դատական գործը վերսկսկվի ու հետո հնարավոր է` դատական նիստերի ժամանակ Դանիելյանի պահվածքի առումով միջազգային դատական ատյաններում բողոք ներկայացնենք»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով` եթե իրենք ՀՀ–ում որևէ ատյան բողոք ներկայացնեն դատավորի ամենասանձարձակ գործողության դեմ, որն առնչվում է Քոչարյանի գործին, ապա այդ դատավորին ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկի, այլ նաև հնարավոր բոլոր ձևերով կխրախուսեն։ Դրա համար էլ, ըստ նրա, Դանիելյանի դեմ որևէ բողոք ներկայացնելը ՀՀ–ում անիմաստ է։

Роберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ. Քոչարյանի ներկայացուցիչ

Ավելին, Քոչարյանի պաշտպանը կարծում է, որ դատավորի` դատական նիստերի ժամանակ դրսևորած պահվածքին` անընդհատ իրենց խոսքն ընդհատելուն, միջնորդություն կամ առարկություն ներկայացնելու չթույլատրելուն, իրավական գնահատական տալ հնարավոր չէ, հնարավոր է միայն բժշկական տեսակետից գնահատել նրա պահվածքը։

«Դատավորը պետք է լսի երկու կողմերին, ինչը կողմերի իրավունքն է, բայց նախ դա պետք է դատարանին, քանի որ օրինական դատական ակտ կայացնելու համար պետք է երկու կողմերին էլ լսել։ Սակայն մենք տեսնում ենք, որ դատարոնը նման ցանկություն չունի: Ստացվում է` դատավոր Դանիելյանը պատրաստվում է դատական ակտ կայացնել մի պայմաններում, երբ ինքը ոչ միայն ծանոթ չէ գործի նյութերին, այլ նաև կողմերից մեկի դիրքորոշմանը ծանոթ չէ, քանի որ այդպես էլ մեզ չլսեց»,–ասաց պաշտպանը։

Նրա գնահատականով` նման դատարանը դատարան չէ, նման դատարանի կայացրած ցանկացած դատական ակտ ի սկզբանե ապօրինի է:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։ Նա նշել էր, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 16։00–ին։ Իսկ այս օրերին ընթացող դատական նիստերը, ինչպես հայտնել էինք, բավական լարված մթնոլորտում էին անցնում, քանի որ միաժամանակ խոսում էին թե՛ պաշտպանները, թե՛ տուժողների իրավահաջորդները, թե՛ դատավորը։

Նշենք նաև, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

Լրահոս
0