Բենզալցակայան

Բարսեղ Բեգլարյանը Սեյրան Օհանյանին 28 հազար դոլար է տվե՞լ. Բեգլարյանն այլ բան է պնդում

557
(Թարմացված է 17:17 20.06.2019)
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը 2016–ի ապրիլյան քառօրյայի ժամանակ` ապրիլի 6–ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին 28.000 դոլար է փոխանցել։ Այսօր Բեգլարյանի դեմ քրգործով ընթացող նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց գործով տուժող Արման Մկրտումյանը։

Նիստն ընթացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

«Բեգլարյանն ինձնից խոշոր չափով գումար է շորթել. նա ինձ կասկածել է յուրացումներ կատարելու մեջ ու սպառնացել, որ տունս կվերցնի, եթե իրեն գումար չտամ։ Ապրիլյան քառօրյայից հետո էր՝ ապրիլի 6-ին, Բեգլարյանի հետ իր աշխատասենյակում էի, երբ զանգահարեց Սեյրան Օհանյանը։ Բեգլարյանն ինձ ասաց, որ 28.000 դոլար է փոխանցել Օհանյանին` բարեգործության համար։ Ստացվում է` իմ հաշվին էր դա անելու»,- ասաց գործով տուժողը։

Լրագրողների հետ զրույցում Բարսեղ Բեգլարյանը հերքեց Մկրտումյանի ասածները` նշելով, որ դրանք իրականությանը ոչ մի կերպ չեն առնչվում։ «Ամբողջովին կեղծված և աղավաղված է ամեն ինչ։ Հորինած պատմություն է»,–ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։

Մեղադրանք «Ֆլեշի» նախագահին. գործում ինքնիրավչության և բռնության հատկանիշներ կան

Իրավապահները պարզել են, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք ի թիվս այլ անձանց մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

557
թեգերը:
Բարսեղ Բեգլարյան, Սեյրան Օհանյան, Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է. «Հրապարակ»
Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա կալանք է դրվել. ԶԼՄ
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը կազատվե՞ն մեղադրանքից. ՍԴ որոշման հնարավոր արդյունքը
Մեղադրանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը մատնացույց է արել Սահմանադրությունը խախտողներին
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

10
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

10
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

12
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

12
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է