00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահե Գրիգորյանը կընտրվի՞ ՍԴ դատավոր. ԱԺ պատգամավորների բուռն քննարկումը

© Sputnik / Aram NersesyanПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ում Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավորի թեկնածության հետ կապված հնչեցին տարբեր կարծիքներ` դեմ և կողմ։ Նրանք լսեցին նաև Վահե Գրիգորյանին ու անցան քվեարկության։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ազգային ժողովում այսօր թեժ մթնոլորտ էր. ԱԺ–ն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության հարցն է քննարկում։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31–ին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Գրիգորյանին հռետորական հարց ուղղեց, թե ինչո՞վ է պայմանավորված նրա կարծիքի բեկումնային փոփոխությունը։ «Սրանից մեկ տարի առաջ նույն ամբիոնում պատասխանելով հարցին, թե դատավորներին ինչպե՞ս է պետք պատասխանատվության ենթարկել, դուք պատասխանեցիք, որ դա պետք է անել օրենքով սահմանված կարգով։ Մեկ տարի անց դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված կարծիք եք հայտնել, թե որևէ սխալ չկա, որ դատավորների մուտքը դատարան խոչընդոտել են։ Ձեր կարծիքի այդ բեկումը ինչո՞վ է պայմանավորված»,– հարցրեց Պետրոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պետրոսյան
Վահե Գրիգորյանը կընտրվի՞ ՍԴ դատավոր. ԱԺ պատգամավորների բուռն քննարկումը - Sputnik Արմենիա
Գևորգ Պետրոսյան

Նա նշեց նաև, որ Վահե Գրիգորյանն իր այսօրվա ելույթում շատ անհաջող սրամտություն է արել` ասելով, որ գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է։ Պետրոսյանն ասաց, թե չի ուզում հարցնել` բռնաբարողն ով է, բռնաբարվողը` ով, բայց եթե այդպես է, ինչո՞ւ է Գրիգորյանը հայտնվել այդ երեխայի ուսերին և ուզում է այդ ուսերով հանգրվանել ՍԴ–ում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ հարգում է Գրիգորյանի այն տեսակետը, որ նա չի կեղծում ու թաքցնում նախկինում իր արած հայտարարությունները և չի գնում քծնանքի ճանապարհով։ «Այս հանգամանքն է նաև ինձ հիմք տալիս մտածելու, որ նա արժանի է հավակնել ու ընտրվել ՍԴ դատավոր։ Եթե շատերի համար կարող է տարակուսանք առաջացնել Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումից հետո սկսած արշավը թե՛ թեկնածու, թե՛ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ, ապա ինձ համար հասկանալի է այդ խուճապի պատճառը»,–ասաց նա` հավելելով, որ ժամանակը ցույց կտա` Արմեն Սարգսյանի քայլը պետականամետ էր, թե ոչ։

© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Մակունց
Վահե Գրիգորյանը կընտրվի՞ ՍԴ դատավոր. ԱԺ պատգամավորների բուռն քննարկումը - Sputnik Արմենիա
Լիլիթ Մակունց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանի հարցում երկու խնդիր են տեսնում` քաղաքական անկողմնակալության և օրենքի խախտման։ «Խնդիրն այն է, որ «Իմ քայլը» կողմնակալ վերաբերմունք ունի ՍԴ դատավորի ընտրության հարցում։ Մինչ այժմ նրանք դեմ քվեարկեցին ներկայացված երկու` քաղաքականապես չեզոք մարդկանց թեկնածությանը` տարբեր հարցադրումներ անելու արդյունքում, իսկ այսօր Վահե Գրիգորյանին մի քանի հարցեր ուղղեցին։ Բացի այդ, օրենքը սահմանում է, որ նախագահը պետք է առաջադրի նոր թեկնածու»,–ասաց նա` հիշեցնելով, որ Գրիգորյանն արդեն մեկ անգամ ներկայացվել էր ՀՀ նախագահի կողմից։

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Գորգիսյան
Վահե Գրիգորյանը կընտրվի՞ ՍԴ դատավոր. ԱԺ պատգամավորների բուռն քննարկումը - Sputnik Արմենիա
Գևորգ Գորգիսյան

Վահե Գրիգորյանն էլ, անդրադառնալով իր` ևս մեկ անգամ առաջադրվելու հարցին, թե դրանով նա իրավունք է խախտում, նշեց, որ այդ հարցում իրավունքի խախտման մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ըստ նրա` ոչ մի բարձր դատական ատյանում առաջադրվող անձ ներկայացվելու ու ընտրվելու առնչությամբ ոչ մի իրավունք չունի։ «Սա իմ իրավունքի խնդիրը չի, սա սահմանադրական լիազորության խնդիր է։ Թեկնածուին առաջադրում է ՀՀ նախագահը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նախատեսված են Սահմանադրությամբ։ Իսկ օրենսդիրը չի կարող միջամտել նախագահի լիազորություններին»,–ասաց նա։

Ի դեպ, ժամը 15։00-ին մեկնարկել է Գրիգորյանի քվեարկությունը, որը կտևի մինչև 16։00–ն։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян и депутат Наира Зограбян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` ԲՀԿ–ն ինչպես է քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը

Հիշեցնենք, որ ԱԺ–ն դեռ 2018–ի հոկտեմբերի 23–ին` կրկին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել։

Վերջին անգամ մայիսի 29–ին էր ԱԺ–ն մերժել ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին։ Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, ում մերժեց ԱԺ մեծամասնությունը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ.–ի ապրիլին։

Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ն մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները:

ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։

Լրահոս
0