00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ԲՀԿ–ն ինչպես է քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Процветающая Армения" Гагик Царукян и депутат Наира Зограбян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян и депутат Наира Зограбян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե ԲՀԿ խմբակցությունն ինչ դիրքորոշում ունի ՍԴ դատավորի անդամի թեկնածության քվեարկության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի հերթական թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ յուրաքանչյուրը կքվեարկի ըստ իր ցանկության։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք մեր խմբակցությունով որոշել ենք, որ ազատ ենք թողնում այս հարցը, այսինքն` թողնում ենք յուրաքանչյուրի հայեցողությունը` ով ոնց կցանկանա, թող այդպես էլ քվեարկի։ Նախորդ անգամ էլ էինք այդպես արել»,– ասաց նա։

Նշենք, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը ներառված է Ազգային ժողովի այսօրվա օրակարգում։

Հիշեցնենք, որ մայիսի 31–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու են հանդիպել ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ հայտնեց

Վահե Գրիգորյանը փաստաբան է, Մարտի 1–ի գործով տուժածների իրավահաջորդների պաշտպանն է։

Վերջին անգամ մայիսի 29–ին էր ԱԺ–ն մերժել ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին։ Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, ում մերժեց ԱԺ մեծամասնությունը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ.–ի ապրիլին։

Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ն մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները:

ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։

Լրահոս
0