Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

29
(Թարմացված է 17:40 14.06.2019)
Դատավորի որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, հրապարակում եմ՝ ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։

29
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը կարևոր ռեսուրս է ստացել, որն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ. Բադալյան
Խնդիրն այնքան բարդ է, որ ՍԴ–ն էլ է երկարաձգում Քոչարյանի գործն ուսումնասիրելը. Վարդևանյան
Վտանգը որոշողն իրենք են. Օսիպյանը Քոչարյանի դատավորի` ոստիկաններով շրջելու մասին
Կխոսեմ, բայց ոչ այսօր. մեղադրող կողմը փորձում է կալանքի տակ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին