Փաշինյանն ու Սինանյանը

Փաշինյանը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ–ից եկած Սինանյանը պաշտոն ստացավ Հայաստանում

201
(Թարմացված է 11:40 14.06.2019)
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը հրաժարվել էր պաշտոնից, որպեսզի պաշտոն ստանձնի Հայաստանի կառավարությունում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար է նշանակվել Զարեհ Սինանյանը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,– նշված է Փաշինյանի հրամանագրում։

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի բարձր պաշտոն ստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարությունում։

Սինանյանն առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ և վերընտրվել 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին և 2018-2019-ին:

Սինանյանը նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի նախարարությունը միացվել է վարչապետի աշխատակազմին՝ վերաձևակերպվելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի։

201
թեգերը:
պաշտոն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը 26 պաշտոնյայի ազատել է աշխատանքից
Վանեցյանի մայրն անգործ չմնաց. նոր նշանակում
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել