«Իմ քայլը» խմբակցություն

«Իմ քայլը» տեղյակ չի եղել Արմեն Խաչատրյանի սկանդալային նախագծի մասին. «Ժողովուրդ»

75
(Թարմացված է 09:31 14.06.2019)
Արմեն Խաչատրյանի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծն իրարանցում է առաջացրել խմբակցությունում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, պարզվում է, տեղյակ չի եղել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի` շրջանառության մեջ դրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի մասին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Նախագիծն իրարանցում էր առաջացրել խմբակցությունում։ Պարզվում է` Խաչատրյանն ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը, ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել»,– գրում է թերթը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պե՞տք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, պատասխանել է. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»:

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Խաչատրյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»:

Երեկ Արմեն Խաչատրյանը հետ էր կանչել նախագիծը, բայց նաև հայտնել, որ քննարկումներից հետո այն կրկին շրջանառության մեջ կդնի։

75
թեգերը:
Սկանդալ, «Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին
Աշոտյանը կոչ է արել իշխանությանը չկտրվել իրականությունից և հիշեցրել է ՀՀԿ–ի դառը փորձը
Արտակ Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով