Հյուսիս–Հարավ

«Հյուսիս–հարավ» ճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում

35
(Թարմացված է 14:40 13.06.2019)
Տրանշ երկուսի մասով հենց շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վեճի լուծման հասնեն ու շինարարական աշխատանքները շարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման տրանշ երկուսի մասով դադարեցված աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրվողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Տրանշ երկուսի մասով հենց շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վեճի լուծման հասնենք, իսկ տրանշ 3–ի մասով աշխատանքներն ընթանում են։ Ճիշտ է, որոշակի հապաղումներով ու ուշացումներով են աշխատանքներն ընթանում` կապված նախկինում տեղի ունեցած խնդիրների հետ, բայց, այնուամենայնիվ, այս պահին ճանապարհի շինարարությունը շարունակվում է»,–ասաց նախարարը։

Խոսելով ճանապարհի հարավային հատվածի մասին` Արշակյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում տարբեր ուղղություններով` թե՛ ԵՄ–ի, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, որոնց մասին առաջիկայում կհայտնեն ավելի մանրամասն։

Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունների տասնյակ աշխատակիցները մայիսի 30–ին փակել էին Աշտարակ–Թալին մայրուղին` պահանջելով իրենց աշխատավարձերը։

Կառավարությունը փողը տվել է, բայց շինարարներին այն չի հասել

Իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը, որը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության առաջին և երկրորդ տրանշի իրագործման կապալառուն է, ենթակապալառու 19 ընկերություններին պարտք է 2,2 միլիարդ դրամ։

Ենթակապալառու ընկերությունների շուրջ 800 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել։

35
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հակոբ Արշակյան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
Համբերության բաժակը լցվել է. «Հյուսիս–հարավի» շինարարները փակել են Աշտարակ–Թալին մայրուղին
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր