Զենք

Հայկական կողմն աշխատում է նոր զինատեսակների ձեռքբերման ուղղությամբ. Հովհաննիսյան

100
(Թարմացված է 13:11 13.06.2019)
Նոր զինատեսակների գնումը քննարկվում է կառավարությունում, գլխավոր շտաբում, ՊՆ–ում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Զենքերի ձեռքբերումը շարունակական գործընթաց է, որն էլ իրականացնում է հայկական կողմը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հարցադրմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե Սանկտ–Պետերբուրգում Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ զենքի գնման պայմանավորվածություն արդյո՞ք ձեռք բերվել է։

«Զենքերի գնման գործընթացը բարդ պետական գործառույթ է և ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք մեր զենքերի ծավալները մեծացնել ու, ինչպես ՀՀ վարչապետն էր ասել, այլ տեսականիով էլ համալրել։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Սակայն նոր զինատեսակների գնման մեր ցանկությունների ձևավորումն էլ վայրկյանական չի` կառավարությունում, գլխավոր շտաբում, ՊՆ–ում քննարկումներ են լինում, որոշվում է տեսականին, չափաքանակը»,–ասաց նա։

Հարցին, թե առաջնային ի՞նչ զինատեսակներ կան, որոնց կարիքը կա հայկական բանակում` Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի գերճշգրիտ, հեռահար, հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք անդրադարձ եղել է «Իսկանդերների» մատակարարման թեմային, ասել էր, որ Հայաստանում դրանց թիվը բավարար է, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունի:

Ինչ է`հայկական կողմը հավատարմության երդումը պահողի կոչո՞ւմ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն արդեն մասամբ վճարել է ռուսական 4 Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագրով նախատեսված գումարը:

100
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան, Ռուսաստան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Անձամբ Գորիկ Հակոբյանն է ինձ ասել, որ զենք է կիրառվել, նռնակներ կան. Ռոբերտ Քոչարյան
«Ոչ փոքր ինչ-որ բան». ի՞նչ զենք կարող է Հայաստանը ստանալ Ռուսաստանից
Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան