Министр обороны Давид Тоноян у могилы Неизвестного солдата в парке Победы (9 мая 2019). Еревaн

Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան

267
(Թարմացված է 11:44 13.06.2019)
Տոնոյանի խոսքով` մեր կողմից էլ կան հատուկ ջոկատայինների կուտակումներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արցախի ՊԲ–ն հայտարարել էր, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ։

«Մեր անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի երկայնքով։ Մեր կողմից էլ կան հատուկ ջոկատայինների կուտակումներ։ Մենք այժմ վերլուծում ենք հակառակորդի զորավարժությունները»,–ասաց նա։

Հարցին, թե պատերազմի իրական վտա՞նգ կա` Տոնոյանը պատասխանեց, որ եթե լինի նման սպառնալիք, կտեղեկացվի այդ մասին։

Նախարարի խոսքով` երեկվա ու այսօրվա զեկույցներով` համեմատաբար կայուն վիճակ է առաջնագծում։

Հիշեցնենք, որ երեկ տարածած Արցախի ՊԲ–ի հաղորդագրության համաձայն` առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

267
թեգերը:
Զորավարժություններ, Ադրբեջան, սահմանամերձ գյուղեր, Դավիթ Տոնոյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (66)
Ըստ թեմայի
Լարվածություն սահմանին և «հրավեր» ԱՄՆ համանախագահողից. ի՞նչ նոր բան է սպասվում
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին
Արցախի սահմանին կրակոցների թիվը նվազել է. քանի՞ անգամ է Ադրբեջանը կրակել շաբաթվա ընթացքում