Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

108
(Թարմացված է 11:35 13.06.2019)
Փաշինյանն առաջարկեց ներդնել այս ավանդույթը և գործընկերներին ծափահարություններով ճանապարհել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով ծափահարել արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին։

Ի դեպ, Արտակ Զեյնալյանը նիստին ներկա չէր։

«Ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ–ում պետության կառավարման և պետության հետագա զարգացման եւ շինարարության գործում»,–ասաց վարչապետը։ Փաշինյանն առաջարկեց ներդնել այս ավանդույթը և գործընկերներին ծափահարություններով ճանապարհել։

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

108
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Արտակ Զեյնալյան
Ըստ թեմայի
Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառների մասին
Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից. «Ժամանակ»
Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»