Գառնիկ Բադալյան

Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում և Տաջիկստանում ՀՀ դեսպանը

43
Գառնիկ Բադալյանը Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018թ.–ի նոյեմբերի 19-ի ՀՀ նախագահի հրամանագրով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում և Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը: Այս մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Գառնիկ Բադալյանը Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018թ.–ի նոյեմբերի 19-ի ՀՀ նախագահի հրամանագրով։ Նա 61 տարեկան էր, ծնվել էր 1958թ.–ին Ադրբեջանի ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում։

Ամուսնացած էր, ուներ 2 երեխա, 2 թոռ:

43
թեգերը:
Մահ, Հայաստան