Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը պանթեոնում էր. նա կրկին չցանկացավ շփվել լրագրողների հետ

80
(Թարմացված է 15:37 12.06.2019)
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը ընդամենը մեկ նախադասություն ասաց լրագրողներին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիս — Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, որն այսօր կդառնար 68 տարեկան։

Նախկին նախագահը` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծաղիկներ դրեց Մարգարյանի շիրմին։

Третий президент Армении Серж Саргсян и экс-мэр Еревана Тарон Маркарян посетили могилу покойного премьер-министра Андраника Маркаряна (12 июня 2019). Еревaн
© Sputnik / Hayk Petrosyan
ՀՀԿ անդամները` կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ի պատասխան ստանալ նրանից, բայց Սարգսյանը կրկին չցանկացավ պատասխանել նրանց հարցերին։

«Ոչ մի հարցի չեմ պատասխանի», – կարճ ասաց նա։

Հարցերը տարբեր էին. թե ինչպես է նա վերաբերվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացին, ինչպես է գնահատում 2016թ–ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու որոշմանը։ Բայց ՀՀԿ առաջնորդը անհողդողդ էր մամուլի հարձակումներից հեռանալու իր որոշման մեջ։

  • Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ
    Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ
    © Sputnik / Hayk Petrosyan
  • Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ
    Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ
    © Sputnik / Hayk Petrosyan
  • Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը
    Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը
    © Sputnik / Hayk Petrosyan
1 / 3
© Sputnik / Hayk Petrosyan
Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի շիրմի մոտ
80
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը
Առողջապահության նախարարը ներողություն կխնդրի՞ Սերժ Սարգսյանի խնամուց
Ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ. «Ժամանակ»