Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոն տպողներին ու պահանջողներին

41
(Թարմացված է 10:26 12.06.2019)
ՀՀ վարչապետը հիշեցրել է, թե ինչպես են բարձրանում, օրինակ, զինվորականների աշխատավարձերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում»,– նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած և շոշափելի բարձրացման իրական հեղինակը:

«Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել»,– գրել է նա:

Ըստ վարչապետի` ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին:

41
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Բոզոյան․ «Փաշինյանը գնալով նմանվում է Գորբաչովին»
Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին
Փաշինյանն ընդունել է Կասպշիկին. Ղարաբաղյան հակամարտության հարցն է քննարկվել