Նիկիտա Բելյանկին

Հայերն ու հատուկջոկատայինի սպանությունը. դեսպանը խոսեց աղմկահարույց դեպքի մասին

58
(Թարմացված է 13:43 11.06.2019)
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ ոմանց ձեռնտու է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացումը, ուստի նրանք փորձում են քաղաքական երանգ հաղորդել ողբերգություններին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ողբերգական միջադեպերը չեն կարող բացասական ազդեցություն ունենալ հայ–ռուսական հարաբերությունների մակարդակի վրա։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը, որի համար կասկածում են մի քանի հայերի։

Մյուս կողմից, Գյումրիում անցած տարվա վերջին սպանվել էր մի կին, որի համար մեղադրվում է ռուսական ռազմակայանի զինծառայողներից մեկը։

«Իհարկե, մեր հարաբերություններում ամեն ինչ կարող է պատահել։ Մեր խնդիրն է այնպես անել, որ ընթացիկ ողբերգական իրադարձությունները չքաղաքականացվեն։ Չի կարելի թույլ տալ, որ դա վնաս հասցնի այն էականին, որ միավորում է մեզ։ Ռուսական և հայկական ղեկավարություններն իրենց մեկնաբանություններում շատ զգուշավոր են այս հարցում», – նշեց դեսպանը։

Նրա խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքականապես լիցքավորված արտահայտություններ և մեկնաբանություններ չլինեն։ Քննչական մարմիններն ակտիվ աշխատում են, նրանք տեղեկացնում են իրենց աշխատանքի մասին։

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ևս 3 հոգու են ձերբակալել. հայտնի չէ` հայեր են, թե ոչ

«Մեկ այլ հարց է, որ մեր հարաբերություններն այնքան նշանակալի են, որ տարաբնույթ արձագանք են առաջացնում տարբեր ուժերի և պետությունների կողմից։ Նրանցից ոմանք փորձում են քաղաքական երանգ հաղորդել նման ողբերգություններին։ Բայց մեր երկրների ղեկավարությունների դիրքորոշումը շատ ամուր է նման քաղաքականացում թույլ չտալու հարցում», – հավելեց Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին քրեական գործի մասնակիցներ են Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց վերագրում են խուլիգանություն։ Նրանք մեղքը չեն ընդունում։

58
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Սպանություն, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Բելյանկինի գործը. Մերձմոսկվայում դատարանը կալանավորել է Նարեկ Ստեփանյանին
Նիկիտա Բելյանկինի գործով Ռուսաստանում կալանավորել են Սերգեյ Խոջոյանին և Սուրեն Մարկոսյանին
Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին