Արտակ Զեյնալյան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

50
(Թարմացված է 09:58 11.06.2019)
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում վերլուծել է Արտակ Զեյնալյանի մեկնաբանությունները իր` հրաժարական տալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը ևս անդրադարձել է արդարադատության նախարարի հրաժարականին` մեջբերելով երեկ նրա մեկնաբանությունը։ «Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»:

Միաժամանակ նա ասել է, որ այն ամենը, ինչ գիտեք, և այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաև դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն, այդ ամենն ուսումնասիրելով` ինքը նպատակահարմար է գտել ներկայացնել հրաժարականի դիմում։

Զեյնալյանը նաև տեղեկացրել է, որ իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել, այլ տեղյակ է պահել մտադրության մասին: «Այսպիսով, նկատենք, որ Արտակ Զեյնալյանը որոշել է իր հրաժարականի պատճառների մասին խոսել ակնարկներով՝ մատնանշելով «հրապարակումներն ու տեղեկատվական հոսքերը»:

Եթե նա նկատի ունի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատությունները, արտահայտած դժգոհությունները, ապա, համաձայնեք, սա չպետք է հրաժարականի պատճառ դառնար, եթե ինքն, այնուամենայնիվ, վստահ է, որ ճիշտ է իր գործողություններում:

Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառների մասին

Նախարարը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ իր ճշմարտացիության մեջ համոզեր գործընկերներին ու հանրությանը: Իսկ եթե կան այլ պատճառներ, ապա ցանկալի կլիներ, որ Զեյնալյանն այս ամենի մասին խոսեր բարձրաձայն»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

 

50
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինք, Արտակ Զեյնալյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը
Հազիվ զսպեց հուզմունքն ու փախավ. Մեյը հուզիչ ելույթով է հայտարարել հրաժարականի մասին