Անձրև

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

45
(Թարմացված է 08:34 11.06.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները կանխատեսում են տեղումներ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hունիսի 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս հունիսի 11-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

45
թեգերը:
Քամի, Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (476)