00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը պարզաբանել է` ինչու Խաչատուրովին չեն թույլատրել դուրս գալ երկրից

© Sputnik / Asatur YesayantsЮрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн
Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է պատճառաբանված լինի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Խաչատուրովը հունիսի 8-ին Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել էր մեկնել Վրաստանի Տետրիցկարո համայնք, բայց նրան թույլ չէին տվել։ Նրա փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։

«ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Մեղադրյալը, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում, ըստ ոստիկանության, նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա:

Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան

«Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ` նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ»,–հայտնում է ոստիկանությունը:

Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Ըստ ոստիկանության` մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված։ Այն պետք է արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայել է Խաչատուրովի դեպքում:

Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը կազատվե՞ն մեղադրանքից. ՍԴ որոշման հնարավոր արդյունքը

Հիշեցնենք` Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը վստահեցրել էր, որ հետամուտ են լինելու այդ հարցով, որպեսզի բոլորը ենթարկվեն պատասխանատվության, որ ի վերջո ՀՀ լինեն այնպիսի իրավապահ մարմիններ, որոնք իրենց գործառույթները կիրականացնեն բացառապես օրենքով:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ սահմանադրական կարգը տապալելը):

Լրահոս
0