00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչ հանձնաժողով ստեղծում են այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են. Աշոտյան

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция Армена Ашотяна (6 декабря 2018). Еревaн
Пресс-конференция Армена Ашотяна (6 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշոտյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է որպես Փաշինյանի «ջոկեր»։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելով Փաշինյանը երկու նապաստակ է ուզում խփել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Արցախյան հարցում Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից. Աշոտյան

«Փաշինյանն ուզում է նաև ստեղծել իր համար անհարմար մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշման լծակ, և ակնհայտ է, որ Արցախի իշխանություններն և Սերժ Սարգսյանն իր համար կոմֆորտային չեն։ Բացի այդ, այդ հանձնաժողովի ստեղծմամբ նա ուզում է պարբերաբար հանրային ուշադրությունը շեղել նման տեսակի քննարկումների վրա»,–ասաց նա։

Աշոտյանի խոսքով` հանգամանքը, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ–ում, անկախ նրանից` ովքեր են դրա անդամները, ենթադրում է, որ այն արդեն քաղաքական բնույթ ունի, այն մասնագիտական քննարկում չի կարող ունենալ։ Նա վստահ է` ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի տալու որևէ ավել բան քառօրյա պատերազմի հետաքննության մեջ։

«Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է որպես Փաշինյանի «ջոկեր», որ նա հանեց իր գրպանից։ Վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին և ստանալ պարզաբանումներ, թե ինչ նկատի ուներ նա, երբ ասում էր, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ։ Քննիչ հանձնաժողովը պետք է մի շարք հարցերի պատասխան ստանա տարբեր մարդկանցից, այդ թվում և Կարեն Կարապետյանից»,–ասաց նա` հավելելով, որ պարզ է` ապրիլյան պատերազմը մերկացրել է բանակում եղած բազմաթիվ խնդիրներ։

Ցբխելուց մինչև Փաշինյանի ձեռքը կրակն ընկածներ. Աշոտյանն ամփոփեց Փաշինյանի գործունեությունը

Աշոտյանը հավաստիացրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծում են այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են, ու ինչ` մենք պարտվե՞լ ենք այդ պատերազմում։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործին` Աշոտյանը նշեց, որ այն բացառապես քաղաքական է և իր տակ չունի իրավական որևէ հիմնավորում։ Նա նշեց, որ ՀՀԿ–ի սատարումը Քոչարյանի պայմանավորված է մի շարք գործոններով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով։

Հիշեցնենք, որ դատական բարեփոխումներին նվիրված մայիսի 20–ի իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։ Մայիսի 31–ին ԱԺ–ում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

Լրահոս
0