Стройка компании Лидиан Армения

«Լիդիանի» գլխավոր գործադիր տնօրենը դադարեցնում է իր պաշտոնավարումը

253
(Թարմացված է 10:39 07.06.2019)
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի «Լիդիանի»` հեռացող տնօրենին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

«Ամուլսարի նախագիծը հաջողված փորձ է».նախարարության պատասխանը բողոքողներին

«Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»,–տնօրենների խորհրդի անունից ասել է տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը։

2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ընկերությունը հայտնում է, որ փոփոխությունները կատարվում են կառուցվածքային վերաձևումների ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

253
թեգերը:
Ամուլսար, Լիդիան, Հայաստան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
Ըստ թեմայի
Գալստյան. «Լիդիան» ընկերության հայտարարությունը պարզագույն ապակողմնորոշում է»
Որոշում` հօգուտ «Լիդիանի». ըստ դրա ոստիկանությունը տարածքից պետք է հեռացնի ցուցարարներին
Միջազգային դատարանից մենք չենք վախենում. Փաշինյանը խոսեց «Լիդիանի» մասին