2008 թվականի մարտ

Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյային սպանության մեղադրանք է առաջադրվել

88
(Թարմացված է 13:51 06.06.2019)
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կարգավիճակը կասկածյալից փոխվել է մեղադրյալի։ Քննչական մարմինը նպատակահարմար է գտնում նրա կալանավորումը:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Մարտի 1»-ի քրեական գործով սպանության կասկածանքով ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նաև նշեց, որ քննչական մարմինը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք` հունիսի 4-ին ՀՔԾ–ն հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը:

88
թեգերը:
Ձերբակալում, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (216)
Ըստ թեմայի
Մարտի 1–ի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած մարդը
Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով
ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի փաստով քրեական գործ չի հարուցվել. Վանեցյանն ասաց` ինչու