00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ձևավորվում են սևազգեստ խմբեր. Փաշինյանը հանձնարարեց ծաղկավոր «բաբոչկա» կապել

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ Հայաստանում հատուկ խմբեր են կազմավորվում։ Վարչապետը իրավապահ մարմինների ղեկավարներին հրահանգեց կոշտ լինել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՅԴ վերջին օրերին ձեռնարկած ակցիային, որի մասնակից շուրջ 30 կուսակցականներ իրենց վրա էին վերցրել ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ կատարված բռնության մեղքը։

Ըստ Փաշինյանի` այդ ակցիայի հիմական ասելիքն այն է, որ իրենք պատրաստվում են Հայաստանում «բռնությամբ հարցեր լուծել»։

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրել էր դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ ՀՅԴ–ականները երեկ Կենտրոնի ոստիկանության մոտ ակցիա էին անում` հերթով ներկայանում էին ոստիկանություն ու հայտնում, որ հենց իրենք են ծեծել Հարությունյանին։

«Հեղափոխությունից հետո որոշ ուժեր, այդ թվում` նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանում քաղաքական գործունեության դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ։ Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ հայտնվել են քաղաքական լուսանցքում, ու վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ըստ ամենայնի հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հույսով որոշ քաղաքական ուժեր որոշել են ՀՀ–ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտնեց` կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ այդ քաղաքական ուժը որոշել է անգամ հատուկ խմբեր ստեղծել։

«Այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն»,– ասաց Փաշինյանը։

Полиция Армении контролирует ситуацию на улице Баграмяна, где протестуют участники движения Нет грабежу - Sputnik Արմենիա
Քննիչների մոտ հիմա հերթեր են. հայտնի է` ով է բերման ենթարկվել Հարությունյանի գործով

Վարչապետը հայտարարեց, որ նման պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է կոշտ հակահարված տա նման երևույթներին։

«Այդ սևազգեստ խմբերի հարցը պետք է լուծել, տեղորոշել, ծաղկավոր բաբոչկեն կապել` հնարավորինս վառ ծաղիկներով և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ իրավապահները պետք է կոշտ լինեն նաև օրվա որոշակի ժամերի Ազատության հրապարակում ավտոմեքենաներով «ճռռիկներ» անող կամ մայթերով երթևեկողների նկատմամբ։ Նրա համոզմամբ` դա արվում է ցույց տալու համար, որ երկրում անիշխանություն է և չկա իրավակարգ։

«Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերին իրավապահ համակարգը պետք է վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում։ Սրանք խախտում չեն, այլ բացահայտ արհամարհանք հանրության, օրենքի, պետության նկատմամբ»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` նման պահվածք դրսևորող ցանկացած անձ պետք է փոշմանի իր պահվածքի համար։ Իր ելույթից հետո վարչապետը դիմեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ու Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հանձնարարելով կատարել իր հրահանգները։

Ոստիկանապետը հայտնեց, որ արդեն հատուկ հանձնարարական է տվել իր ենթականերին այդ ուղղությամբ։ Իսկ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ բացահայտումները լինելու են ամբողջական` կատարողներ, կազմակերպիչներ, դրդիչներ։

Ինչ վերաբերում է «ճռռիկներին», Դավթյանը նշեց, որ նման քրեական գործ կա, երբ մեղադրանք է առաջադրվել ոչ թե ՃԵԿ խախտման, այլ խուլիգանության համար։

Լրահոս
0