Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրվողները կարող էին ավելի շատ լինել. Փաշինյան

130
ՀՀ վարչապետն ԱԺ-ում իր ելույթում կառավարության աշխատանքը համեմատել է կշեռքի հետ: Ըստ նրա` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել չկորցնել հավասարակշռությունը, լինել բալանսավորված:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Կոռուպցիոն հանցագործություններով  ձերբակալվածները, կալանավորվածներն ու դատապարտվածները Հայաստանում կարող էին ավելի շատ լինել: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, կարող էինք ձերբակալվածների, կալանավորվածների ու դատապարտվածների ցուցանիշների երկնիշ, եռանիշ ու քառանիշ աճեր ունենալ: Բայց դա անխուսափելիորեն կազդեր տնտեսական ցուցանիշների վրա»,- ասաց Փաշինյանը` արձագանքելով այն տեսակետներին, թե 2018-ի հեղափոխական գործընթացներում թավիշը շատ էր:

«Իհարկե, կարող էր և ավելի կոշտ լինել: Բայց ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմանժար կշեռքի հետ: Եվ եթե այդ կշեռքի թևերից որևէ մեկի հավասարակշռությունը խախտվի, մենք կունենանք անխուսափելի կոլապսներ ուրիշ ոլորտներում»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն իր առաջ խնդիր է դրել չկորցնել հավասարակշռությունը, լինել բալանսավորված:

Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերին` վարչապետը շեշտեց, որ բյուջեն ու վարկային միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ ու դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է ստանան  այն որակն ու արդյունքը, որը կարող են ակնկալել:

130
թեգերը:
բյուջե, ԱԺ, Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (853)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Մանվել Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից. «Հրապարակ»