2008-ի մարտի 1

Մարտի 1–ի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած մարդը

328
(Թարմացված է 21:26 04.06.2019)
Պետրոսյանը ձերբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է:

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Հիշեցնենք, որ 2008թ.–ի մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

328
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ Ոստիկանություն, Ձերբակալում, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (216)
Ըստ թեմայի
Քոչարյանի գործով 2 բողոքն էլ հայտնվել են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ. պաշտպան
Քոչարյանի պաշտպանը «կես ճշմարտություններ» ասելու իրավունք է վերապահել իրեն. դատախազություն
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց