2008 թվականի մարտ

ԱԺ–ն Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժածներին փոխհատուցում վճարելու մասին օրենքն ընդունեց

116
(Թարմացված է 13:27 04.06.2019)
Բոլոր պատգամավորները կողմ են, որ 2008 թվականի իրադարձություններից տուժած անձինք փոխհատուցում ստանան։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրենքը։

Քվեարկությանը կողմ քվեարկեցին 104 պատգամավոր։

Դեռ ապրիլին այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշվել էր, որ օգնության ծավալն ու դրա տրամադրման մեխանիզմները սահմանելու է Հայաստանի կառավարությունը։

ՀՔԾ-ից ստացած տեղեկանքի համաձայն` այդ իրադարձությունների ժամանակ ծանր վնասվածք են ստացել 63 անձ, նրանց ինքնությունը պարզ է։

Տուժածները պետք է օգնության դիմեն օրինագծի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում։

Նշենք, որ այս օրինագիծն առաջինից երկրորդ ընթերցում, քննարկումների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Այսպես, եթե նախնական տարբերակով աջակցություն էր նախատեսված տուժած բոլոր ոստիկանների համար, ապա փոփոխված տարբերակով կփոխհատուցվեն ոչ բոլորը։

Նախատեսվող պետական աջակցությունից չեն կարող օգտվել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած այն ոստիկանները, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել:

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

 

116
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդականի ցուցմունքից հատվածներ հրապարակվեց. Մարտի 1–ի գործը
Գլխավոր դատախազը պարզաբանել է, թե ում թիկնազորն է ցրել մարտի 1–ի ցուցարարներին
Մարտի 1–ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»