Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանին մի քանի ժամ հարցաքննել են. «Ժամանակ»

111
(Թարմացված է 11:04 04.06.2019)
Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին հարցաքննել են Մարտի 1–ի գործով։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը թերթի հետ զրույցում չի մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում:

Թերթի աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

111
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (217)
Ըստ թեմայի
«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին
2008 թվականի մարտի 1–ի բախումների ընթացքում տուժածները պետությունից օգնություն կստանան
Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյաներին վերաբերող հատվածի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»