«Հյուսիս–հարավ» մայրուղի

«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր

173
(Թարմացված է 16:24 03.06.2019)
Որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն ՀՀ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործ նախաքննության շրջանակներում պարզվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս, որոնց վերաբերյալ հարուցվել են երկու այլ քրեական գործեր, որոնք միացվել են նախորդին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենի կազմակերպմամբ ընկերության կողմից 2014թ. նոյեմբերի 21-ից մինչև 2016թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրատուին խաբեությամբ և նրա վստահությունը չարաշահելով, հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան  771.652.520 ՀՀ դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.615.520 ՀՀ դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215.037.000 ՀՀ դրամ գումար և այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը, ընկերության աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն առերևույթ խուսափելու նպատակով, մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 30.04.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն ՀՀ դրամ:

Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.900.000 ՀՀ դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու և 60.000 ԱՄՆ դոլար դրամական միջոցների վրա:

Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար  նշված ընկերությունում և ընկերությանը հարկային-հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

173
թեգերը:
չարաշահում, ՀՀ քննչական կոմիտե, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել
ԲԷՑ–ը հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումներ է արել. քրեական գործ է հարուցվել
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

1
(Թարմացված է 22:21 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

1
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

15
(Թարմացված է 22:12 02.07.2020)
Զոհրաբյանն ավելի վաղ ահազանգել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման մասին։ Դին գտնվեց, սակայն խոսակցությունները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված կնոջ դիակի անհետացման հարցին։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ահազանգել էր այդ դեպքի մասին՝ հղում տալով նրան դիմած մահացած կնոջ թոռանը։

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ», - գրել է Թորոսյանը։

Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեռ երեկ գրել էր նույնը՝ հայտնելով, որ նախարարությունը Զոհրաբյանից ավելի շուտ էր տեղյակ խնդրի մասին։

Այսօր հայտնի դարձավ, որ գյումրեցի կնոջը սխալմամբ թաղել էին Նոր Հաճնում․ կորոնավիրուսի հետևանքով մահացածներին փակ դագաղներով են հուղարկավորում։ Արտաշիրիմում կարվի, կնոջ դին կվերադարձվի իր ընտանիքին։ Մինչ այդ գյումրեցի ընտանիքի անձնական դժբախտությւոնը տեղիք է տվել քաղաքական բանավեճի։

Զոհրաբյանը գրել էր, որ դիակի գտնվելը «հեփի էնդ» չէ, և Առողջապահության նախարարությունը անփութորեն է պահել իրեն։

Դրան Թորոսյանը կոշտ է արձագանքել։

«Լավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե, իհարկե, դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ», - գրել է նախարարը։

Նախարարի գրառման մեկնաբանություններում հակասական կարծիքներ են հնչում։

Որոշները կարծում են, որ Թորոսյանն արժանի հակահարված է հասցրել ԲՀԿ-ական պատգամավորին, մյուսներն էլ անհասկանալի են որակում նախարարի արձագանքը։եր գզվռտոցից ժողովուրդն է տուժում», «Կլինի՞ ձեր գործով զբաղվեք, շատ երկրներ հաղթահարել են համավարակը, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված», «Ոնց որ երեխաների վեճի հետևենք, հերիք է», գրում են քաղաքացիները։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

15
թեգերը:
Գյումրի, Տատիկ, Դիակ, Նաիրա Զոհրաբյան, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանը գիտի՝ կորոնավիրուսից հետո ինչպիսին կլինի ՀՀ–ի առողջապահական համակարգը
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել Արտաշատի պոլիկլինիկայի օրինակին. տեսանյութ