Կաթնամթերք

«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից

514
(Թարմացված է 12:34 03.06.2019)
Հայաստանի կաթնամթերքի շուկայում խաղի կանոնները դեռ չափազանց մեղմ են ոչ այդքան բարեխիղճ «խաղացողների» համար։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում ի վերջո կլինե՞ն «կաթ պարունակող մթերքներ»։ Հայրենական արտադրողները խնայում են սպառողների նյարդերը և փաթեթավորման վրա նախկինի նման գրում են «կաթ», «թթվասեր», «կաթնաշոռ»։ Գնորդները աղոտ պատկերացնում են, թե ներսում ինչ կա, բայց չեն բարձրաձայնում այդ մասին։

Ո՞ր մթերքն է կաթնային, որը` մասամբ։ Հստակությունը պետք է ոչ միայն սպառողներին, այլ նաև բարեխիղճ արտադրողներին։ Նրանց ճնշում են պնդերես «գործընկերները»։ Նրանց արտադրած կաթնամթերքը կարող է այդքան կաթնային չլինել, միայն թե փաթեթավորման վրա դա ոչ ոք չի տեսնում։

Խնդիրը ոչ միայն այն է, որ ինչ-որ մեկի համար սերուցքը բուսական յուղից համեղ է, այլ նաև այն, որ կարող են խառնել նաև տրանսճարպեր` վնասակար մարդու օրգանիզմի համար։ Եվ այստեղ ահա պիտակավորումով չես «պրծնի»։ Սա արդեն իրավախախտում է։ Հայաստանում արգելված է օգտագործել տրանսճարպեր (ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրներում)։ Ցանկացած մթերքի մեջ դրանց բաժինը չպետք է գերազանցի 2 տոկոսը։

«Մենք իրականում առաջարկում ենք շատ պարզ բան։ Ուզո՞ւմ ես բուսական յուղ խառնել` խնդրեմ։ Միայն թե նշիր փաթեթավորման վրա և հստակ նշիր։ Այդ ժամանակ սպառողը կիմանա` սա մաքուր կաթնամթերք է, իսկ սա` փոխարինիչով է», – ասում է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նույնն առաջարկում են նաև եվրասիական պաշտոնյաները։ 2019թ.–ի հունվարից ԵԱՏՄ–ում ուժի մեջ են մտել տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները։ Այն մթերքների վրա, որոնց մեջ կան կաթնային ճարպի փոխարինիչներ, նույնիսկ անվան մեջ չի կարելի ակնարկել կաթնամթերք բառը։ Այսինքն` դա նշանակում է` ուտել ոչ թե «կաթնաշոռ» (դա բացառված է) և անգամ ոչ «կաթնաշոռային մթերք», այլ «կաթ պարունակող մթերք` կաթնաշոռի տեխնոլոգիայով»։ Հայաստանում կանոնակարգն ուժի մեջ չի մտել. տեղի արտադրողները կես տարի տարկետում են խնդրել։

Բայց հուլիսի կեսին կավարտվի նաև այդ ժամկետը։ Պետք է ամենայն հստակությամբ առանձնացնել կաթնային մթերքները կաթ պարունակողից։ Տուփի վրա պետք է խոշոր տառերով գրված լինի, ինչպես սահմանված է տեխնիկական կանոնակարգով։ «Թող ամեն ինչ հեռվից պարզ լինի»–, առաջարկում է Գիգոյանը։ Նրա կարծիքով` խանութներում այդ ապրանքները պետք է դրվեն տարբեր դարակներում։

Միությունը նման առաջարկով դիմել է Հայաստանի վարչապետին։ Նամակը վերահասցեագրել են գյուղատնտեսության նախարարություն, որտեղ գաղափարը ոչ նպատակահարմար են համարել։

«Հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, մինչդեռ դրա իրականացումն ապահովելը խիստ խնդրահարույց է, քանի որ այդպիսի պահանջ սահմանելու դեպքում առևտրի օբյեկտները կհայտնվեն տեխնիկական լուրջ դժվարությունների առաջ՝ դրա պատշաճ ապահովման և տարածքային ապահովվածության առումներով», – ասվում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնական պատասխանում։

Ուստի, ինչպես կարծում են գերատեսչությունում, խնդիրը պետք է լուծվի օրենսդրությամբ սահմանված մակնշման պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման և սպառողների իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով։

«Իսկ եթե ամեն ինչ լուծվում է մակնշմամբ, ապա ինչո՞ւ ենք մենք հասել նման վիճակի։ Մի՞թե ակնհայտ չէ, որ սպառողների 90 տոկոսը ինչպես չեն տարբերել, այնպես էլ չեն տարբերում այդ մթերքները», – առարկում է Գիգոյանը։

Պատճառաբանությունը, թե խանութում տեղը չի բավականացնի, նա անհիմն է համարում։

«Դա սովորական դպրոցական թվաբանություն է։ Պայմանականորեն ասած` մենք ունենք թթվասերի տասնյակ տարաներ։ Նախկինում դրանք բոլորը միասին էին դրված։ Իսկ հիմա հինգը մի դարակում, հինգը` մյուս։ Գումարելիներից տեղափոխությունից գումարը փոխվո՞ւմ է։ Գյուղնախարարությունում ուզում են ապացուցել, որ փոխվում է», – ասաց Գիգորյանը։

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մի քանի անգամ առաջարկել է այդ մթերքներն առանձին վաճառել։ Այդպես ավելի հարմար կլինի ոչ միայն կաթնամթերքն ընտրելը, այլ նաև ստուգելը։ Ծառայության տեսուչները կիմանան, թե ինչը որտեղ է դրված։

Առայժմ նախարարությունում չեն ուզում հարցը կտրուկ դնել. առանձին վաճառք պետք չէ, ամեն ինչ կորոշի մակնշումը, իսկ երբեմն դա էլ պետք չէ։

««Պանիր Չանախ. Տեխնիկական պայմաններ» ՀՍՏ 377-2016 Հայաստանի ազգային ստանդարտի համաձայն, «Չանախ» պանիրը կարելի է իրացնել ինչպես փաթեթավորված, այնպես էլ չփաթեթավորած վիճակում։ ՀՍՏ 377-2016–ը իրականացվում է հնարավոր վերահսկողություն՝ սննդի շղթայի բոլոր օղակներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ»:

Գիգոյանի խոսքով`խնդիրն այն է, որ առանց փաթեթավորման պանիրը հայտնվում է ոչ միայն շուկաներում (որտեղ այն շատ թե քիչ կարելի է գյուղական անվանել), այլ նաև խանութներում։ Իսկ դա արդեն անթույլատրելի է։

«Պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար։ Այլապես կստացվի այն, ինչ ունենք հիմա։ Ինչ-որ մեկը կաթ է մթերում անհայտ տեղից, ինչ-որ կերպ պանիր սարքում, կես գնով իրացնում այն և անհետանում։ Եկեք մտածենք` դա լա՞վ է արդյոք մեր երեխաների ու ծնողների համար», – ասում է Գիգոյանը։

2019թ.–ի հուլիսից տեխնիկական կանոնակարգում խիստ փոփոխություններն ուժի մեջ են մտնում նաև Հայաստանի համար։ Այս անգամ` անվերապահորեն։ Բայց` ինչ ենք մենք ուտում հարցը շարունակում է կախված մնալ օդում։ Ի՞նչ պատասխան կտան դրան բիզնեսն ու կառավարությունը։

514
թեգերը:
Կաթնամթերք, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (186)
Ըստ թեմայի
Կառավարությունը փորձում է վերականգնել կաթի որակը
Չեչիլ պանիր պետք է լինի ցանկացած սառնարանում. ամերիկյան պարբերականը` հայկական պանրի մասին
Ու՞մ վրա է մնում պանրի ու գինու հարկը. Հայաստանի իշխանությունը փոխում է օրենսգիրքը
Ոստիկաններ. արխիվային լուսանկար

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ հավաքված ռեստորանների աշխատակիցներին

1
(Թարմացված է 13:36 09.07.2020)
Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռեստորանների երգիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են ընդունել իրենց ներկայացուցիչներին ու լսել իրենց բարձրացրած խնդիրները:
Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ: Արդյունքում, նրանց խոսքով, մի քանի հարյուր ընտանիք մնացել են առանց եկամտի:

«Մենք պատրաստ ենք պահպանել բոլոր կանոնները՝ դիմակով երգել, հաճախորդներից սոցիալական հեռավորություն պահպանել: Թող կանոններ սահմանեն, մենք էլ դրանք պահպանելով աշխատենք»,- ասաց ակցիայի մասնակից հանդիսավար- հաղորդավար էդիկ Կարապետյանը:

Հավաքվածները շեշտեցին, որ գրեթե բոլորը բանկերում վարկեր ու ապառիկ գնումների հաշիվներ ունեն, որոնց դիմաց չեն կարողանում վճարել: Իսկ կառավարության հատկացրած աջակցությունը շատ չնչին է մի քանի ամիս դրանով ընտանիք պահելու համար:

«68 000 դրամ եմ ստացել: 4 ամիս դրանով ո՞նց ապրեմ, հոսանքի ու գազի համար վճարե՞մ, թե՞ երեխեքիս համար ուտելիք գնեմ»,- ասաց հավաքվածներից մեկը:

Ոլորտի ներկայացուցիչներին մեկ շաբաթ առաջ ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, լսել իրենց բողոքներն ու աաջարկները, բայց իրավիճակը չի փոխվել:

Այսօր նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ՝ հասկանալու իրենց հետագա քայլերը:

Մինչ կառավարությունը կարձագանքեր հավաքվածների պահանջին, ոստիկանությւնը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է ու բերման ենթարկեց դրա մասնակիցներից մի քանիսին:

1
Արսեն Թորոսյանը` Վեդիի հիվանդանոցում. արխիվային լուսանկար

«Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ». հիվանդանոցները կկառավարի նախարարությունը

12
(Թարմացված է 13:25 09.07.2020)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ բացառություն է նախատեսվում միայն ՀՀ ՊՆ-ին պատկանող զինվորական հոսպիտալների համար:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Արտակարգ դրության ժամանակ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը, այդ թվում՝ մասնավորներինը, կփոխանցվի Առողջապահության նախարարությանը:

Նախարարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունն այսօր քննարկվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ բացառություն է նախատեսվում է միայն ՀՀ ՊՆ-ին պատկանող զինվորական հոսպիտալների համար:

«Արտակարգ դրության ժամանակ լիազոր մարմնի ղեկավարի հրամանները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` արտակարգ դրության պայմաններում կենտրոնացված կառավարումն ավելի օպերատիվ ու արդյունավետ կլինի:

Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

Որպես հիմնավորում` Արսեն Թորոսայանը հիշատակեց «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքում առկա նմանօրինակ դրույթը՝ առաջարկելով նույնաբովանդակ դրույթ ավելացնել նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:

Նախարարի ներկայացնելուց հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ նախաձեռնության նպատակը պարզ է, բայց այն կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել: Կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, հիվանդանոցների սեփականատերերը կարող են հետագայում փոխհատուցման պահանջներ ներկայացնել կառավարությանը:

«Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ ու ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել»,- ասաց Գրիգորյանը:

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նման դեպքերում պետությունը պարտավոր է հատուցել ֆինանսական վնասները, և այդ հարցը կարգավորված է այլ օրենքով:

Նշենք, որ առաջարկվող նախագծով առողջապահության նախարարությունն իրավունք է ունենալու նաև ըստ անհրաժեշտության` նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի հրամաններն ու ցուցումները:

Երկարատև քննարկումից հետո կառավարությունը հավանություն տվեց Առողջապահության նախարարության առաջարկած նախագծին:

Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

526 նոր դեպք` մեկ օրում. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000–ի սահմանը

12
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ կառավարություն, հիվանդանոց, Արսեն Թորոսյան, Նախարար, ՀՀ Առողջապահության նախարարություն
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի ԲԿ-ներում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում