00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ն փոփոխություններ է նախաձեռնել բանակային ծառայության մասին օրենքում

© Sputnik / Asatur YesayantsНовобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн
Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենսդրությունում փոփոխությունները վերաբերում են «Պատիվ ունեմ» ծրագրին, հարազատ եղբայրների ծառայությանը, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում պահեստազորն ընդգրկելուն։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։

ՀՀ Ազգային ժողովում ելույթի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հաղորդեց, որ փոփոխությունները, մասնավորապես, առաջարկում են վերականգնել նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը՝ 36-ից դարձնելով 40 տարեկան: Հանձնաժողովում քննարկման ժամանակ լրացում է կատարվել, առաջարկվել է հազվագյուտ մասնագիտությունների գծով սահմանել 45 տարին:

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Փոփոխություններն առաջարկում են նվազեցնել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության նվազագույն ժամկետը երեքից մինչև երկու տարի։

«Մենք ուզում ենք ավելի գրավիչ դարձնել «Պատիվ ունեմ» ծրագիրը։ Միաժամանակ կխստացնենք պայմանները (ընտրության` խմբ.)», – ասաց Բալայանը։

Օրինագծով սահմանվում է մեկ անգամ տարկետում տալ բոլոր զորակոչային տարիքի և միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդներին մինչև ուսումնառության ավարտը:

Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող հարազատ եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը կմասնակցի նրանցից միայն մեկը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին։

Փոփոխությունների ևս մեկ կետի համաձայն՝ պատերազմական ժամանակ հաստիքներին կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման պայմանագրի ժամկետը սահմանվում է 1 տարի՝ գործող 3 ամսվա փոխարեն, խոսքն ակտիվ պահեստազորի մասին է:

Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:

Բուհերի ուսանողները, որոնք որոշել են օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրից, բանակից տարկետում կստանան բակալավրիատում ուսումը շարունակելու համար, միաժամանակ, նրանք կանցնեն զինվորական դասընթացներ։ Ուսումն ավարտելուց հետո նրանց կշնորհվի լեյտենանտի կոչում և նրանք կծառայեն երեք տարի։ Ծառայություն անցնելու ընթացքում այդ զինծառայողներն աշխատավարձ կստանան։ Ժամկետային ծառայության ավարտից հետո ուսանողները ֆինանսական օգնություն կստանան մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար։

Լրահոս
0