Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հենրիխ Մխիթրյանը. արխիվային լուիսանկար

Հենրիխը չի մասնակցում խաղին Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով. Փաշինյան

183
(Թարմացված է 20:44 29.05.2019)
ՀՀ վարչապետը հայ ֆուտբոլիստին ասել է, որ ամբողջ հոգով և ամբողջ սրտով ողջ ազգն իր հետ է։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Նուր-Սուլթանից վերադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի ավագ և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Այս մասին նա տեղեկացրել է իր Facebook-ի էջի միջոցով։

«Հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 29–ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց դեմ դուրս կգան անգլիական 2 թիմեր` «Արսենալն» ու «Չելսին»։ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգությունից ելնելով, չի մասնակցում խաղին։

183
թեգերը:
ֆուտբոլ, Բաքու, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (246)
Ըստ թեմայի
«Արսենալի» և «Չելիսիի» երկրպագուների մի մասը հետ է տվել տոմսերն ու Բաքու չի մեկնի
«Մենք պետք է հաղթենք հանուն Հենրիխի». «Արսենալի» խաղացողները` Բաքվում
«Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցում երգում են Ղարաբաղի մասին. տեսանյութ