00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ փորձում են հակահերոս դարձնել. Սիմոնյանը` բուքմեյքերների մեղադրանքների մասին

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը չի հերքում, որ բուքմեյքերական ընկերություններից երկուսի սեփականատերերն իր ընկերներն են, բայց վստահեցնում է, որ խաղային սարքերի հասանելիության սահմանափակումը բխում է հասարակ մարդկանց շահերից։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը խաղային ապարատների շահագործման պայմանները խստացնելու օրինագծի հեղինակն է, կարծում է, որ իրեն փորձում են հակահերոս դարձնել բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչները։ Նա այս մասին ասաց լրագրողներին` մեկնաբանելով այսօր Երևանում կայացած բողոքի ակցիան։

Игровой зал в казино - Sputnik Արմենիա
Բուքմեյքերները 1.5 տարի ժամանակ ունեն. Թունյանը ներկայացրել է փոփոխությունները

Առավոտյան Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները մոտ երկու ժամ փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը` պահանջելով վերանայել Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն` առաջարկվում է խաղադրույքներ ընդունելու կետերն արգելել՝ թողնելով դրանք մի քանի վայրերում: Օրինագծի համաձայն` խաղասարքերն ու այլ մոլախաղերը` ներառյալ տոտալիզատորները, կարող են գործել միայն սահմանված գոտիներում` Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում ու Մեղրիում։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր` խաղասարքերը չարիք են, որի դեմ պետք է պայքարել։ Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։

ԱԺ–ն զիջումների գնաց. բուքմեյքերները դադարեցրին բողոքի ցույցը

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ուր գնացել եմ, բողոքել են, թե էսպես ո՞նց կլինի. Փաշինյանը լսեց բուքմեյքերներին

Սիմոնյանը նշեց, որ բողոքները ոչ թե բուքմեյքերական գրասենյակները փակելու դեմ են, այլ գազալցակայաններում տեղադրված ապարատները հանելու։

«Այդ ապարատները մենաշնորհային ձևով պատկանում են «Goodwin» ընկերությանը, որն այսօր բերել է մարդկանց և ոչ միայն իր կազմակերպության աշխատակիցներին, այլև իրենց հետ փոխկապակցված կազմակերպության աշխատակիցներին: Այսօր այդ ապարատների կռիվն է գնում», - ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` թող առաջարկ ներկայացնեն, եթե ուզում են ժամկետը տեղափոխել։

«Բայց դա նշանակում է, որ մեր քաղաքացիները կշարունակեն գազալցակայաններում ու այլ վայրերում տեսնել խաղային ապարատները, որոնք, իմ կարծիքով, չարիք են։ Դրանք պարզապես կործանում են մարդկանց»,– ասաց Սիմոնյանը։

Ըստ փոխխոսնակի` փողոց դուրս եկածներից շատերին մոլորության մեջ են գցել։ Նրանք նույնիսկ չեն աշխատում բուքմեյքերական ընկերություններում, բայց նրանց գործատուները, որոնք կապված են բուքմեյքերական ընկերությունների հետ, համոզել են, որ օրենքի ընդունումից հետո կկորցնեն աշխատանքը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ բուքմեյքերական ընկերությունում մինչև 1350 մարդ է աշխատում, նրանք 1,5 տարի ունեն` այլ ոլորտում աշխատանք գտնելու համար։

Игровые автоматы в казино - Sputnik Արմենիա
Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է

Հայաստանում խաղային ապարատներից օգտվողների թիվը հասնում է 63 000–ի, որոնցից 3000–ը մոլի խաղացողներ են։

Ինչ վերաբերում է առցանց ոլորտին` Սիմոնյանը դեմ չէ, որ այդ ոլորտում էր օրենսդրական նախաձեռնություններ իրականացվեն, եթե դա խոշոր ներդրումներ չի պահանջում։

«Բայց 21 դարում առցանց տարածքի ամբողջական սահմանափակումն անհնար է, իսկ մասամբ դա մեծ գումարի հետ է կապված», –ասաց Սիմոնյանը։

Նա խոսեց նաև բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերի հետ ընկերական հարաբերությունների մասին։

«Երկու գրասենյակների սեփականատերերի հետ ես ունեմ բավականին լավ ընկերական հարաբերություններ, բայց ես նրանց շահերը չեմ պաշտպանում։ Որովհետև իրենց ասածի մեջ մի մեծ բաց կա։ Ասում են օնլայնը, օնլայնը, բայց օնլայնում ամենամեծը Աջարաբեթն է, որը դրսի ընկերություն է, և որի հետ ես որևէ կապ չունեմ»,– ասաց նա։

Հիշեցնենք` կառավարությունը նույնպես հավանություն է տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանների խստացման նախագծին, որով առաջարկվում է տարիքային շեմ սահմանել, սահմանափակել անգործունակ ճանաչված անձանց մասնակցությունը խաղերում։

Լրահոս
0