00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Հակոբյանը պատմեց, թե ամենաշատն ինչի մասին են իր հետ խոսում սփյուռքահայերը

© Sputnik / Aram NersesyanОваннес Казарян, Анна Акопян и Эстер Демирчян во время пресс-конференции (27 мая 2019). Еревaн
Ованнес Казарян, Анна Акопян и Эстер Демирчян во время пресс-конференции (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Հակոբյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում կփոխվի սփյուռքահայերի հետ հանդիպումների խոսակցության թեման, բայց մարդիկ առայժմ նույն բանի մասին են խոսում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի— Sputnik. Սփյուռքում ապրող հայերը ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ հանդիպումների ժամանակ դեռ խոսում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից։ Հակոբյանն այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ամենահաճախ բարձրաձայնվող խնդիրը կամ հարցը ո՞րն է եղել։

«Ես կարծում էի` սա ժամանակի ընթացքում կփոխվի, սակայն դեռ չի փոխվել, և մարդիկ ինձ հետ հանդիպման ժամանակ դեռ կիսում են իրենց ուրախությունը տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված։ Մարդիկ նաև շատ հաճախ ուզում են իրենց զայրույթը կիսել նախկինում տեղի ունեցած արատավոր երևույթների առնչությամբ, հատկապես`սփյուռքի այն շերտը, որ ներդրումներ են արել։ Նրանք դժգոհում են, որ երբեք չեն իմացել` ուր է գնում իրենց գումարը»,–ասաց նա։

Հակոբյանի խոսքով` սփյուռքում մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ժամանակին դադարեցրել են ներդրումներ անել, բայց հիմա ասում են, որ նորից կսկսեն համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։

Пресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов Мой шаг и Город улыбок Анны Акопян (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին

Ըստ նրա` չնայած սփյուռքի տարբեր շերտերի հետ է հանդիպում, սակայն բոլորի մտահոգությունն ու ապագայի հանդեպ հույսը նույնն է։ Հակոբյանը հավաստիացնում է, որ Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ սփյուռքում ապրող շատ հարուստ մարդն ունի նույն զգացմունքները, ինչ վատ ապրողը։ «Սփյուռքի մեր հայրենակիցներն ասում են նաև, թե ինչո՞վ կարող են հայրենիքին օգնել։ Սակայն շատ հաճախ ասում են նաև, որ արդեն վերադարձել են Հայաստան, տուն են գնել այստեղ»,–ասաց նա։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց բարեգործական՝ «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց ինքն է։

Լրահոս
0