00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուքմեյքերները 1.5 տարի ժամանակ ունեն. Թունյանը ներկայացրել է փոփոխությունները

© Pixabay / Linda72Игровой зал в казино
Игровой зал в казино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով, ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ուր գնացել եմ, բողոքել են, թե էսպես ո՞նց կլինի. Փաշինյանը լսեց բուքմեյքերներին

«Օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Սակայն Սիմոնյանի առաջարկած նախնական տարբերակի մեջ մի քանի փոփոխություններ են լինելու։ Չի լինի 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։ Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում»,–գրում է Թունյանը։

Ըստ նրա` միևնույն ժամանակ, մինչև բուքմեյքերական գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։

ԱԺ պատգամավորը հայտնում է նաև, որ առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

Լրահոս
0