Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին

165
(Թարմացված է 22:35 26.05.2019)
Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ սպասում է դատարանները բարեփոխելու` իշխանության առաջարկած գործիքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումները չտվեցին այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու է իշխանությունը դիմում այս ամենածայրահեղ միջոցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արդյո՞ք իրավիճակն այնպիսին է, որ մեր քաղաքական իշխանությունը` իր քաղաքական կամքով, իր գործիքակազմով չի կարող օրենսդրորեն անել այն փոփոխությունները, որոնք պիտի արվեն դատական համակարգում։ Իսկ որ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, դա միանշանակ է։ Ի դեպ, նույն Վենետիկի հանձնաժողովը, միջազգային կառույցները անցումային արդարադատությունը, վեթինգը համարում են ամենածայրահեղ գործիքը»,– ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ միջազգային կառույցները չեն ողջունում վեթինգի կիրառումը։

«Դա սովորաբար կիրառվում է տոտալիտար և ռազմական հանցագործություններ կատարված երկրներում` Ռուանդա, Թունիս և այլն»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Բաց այդ, Նաիրա Զոհրաբյանի համար անհայտ է, թե ովքեր կարող են լինել այն անաչառ էքսպերտները, որոնք պետք է վեթինգ իրականացնեն։

«Եթե պիտի պրոցեսը գնա քաղաքական վենդետաների ճանապարհով, ապա մենք երկիրը տանելու ենք փակուղի։ Ես ինքս մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգն աղտոտված է, մեր դատական համակարգում տարիներ շարունակ կայացվել են քաղաքական որոշումներ։ Անգամ հեղափոխական փոփոխության կարիք ունի այս համակարգը։ Բայց ինչպե՞ս։ Այդ «ինչպես»–ի պատասխանը մենք պետք է ստանայինք լսումների ժամանակ, չստացանք»,– ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը, սակայն, մի հարցում հաստատակամ է. ցանկացած գործընթաց, որ պետք է իրականացվի դատական համակարգում, պետք է լինի օրինական ու ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։

«Այո, մեր դատական համակարգը ճահիճ էր, և այդ ճահիճը պիտի քանդվեր,– ասաց նա,– բայց եթե դա լինելու է Աթենյան Ագորայի կամ Նովգորոդյան Վեչեի նման մի բան, որի ընթացքում ժողովուրդը պետք է հրապարակում դատավճիռներ հռչակի, շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու։ 

Հիշեցնենք` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին խորհրդարանում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ անցկացվեցին, որոնց մասնակցեցին քաղաքական ուժերի, մասնագիտական ու ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:

Մինչ այդ` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի` դատական համակարգի բարեփոխմամբ։ Որպես բարեփոխման ուղի վարչապետը հայտարարեց, որ  բոլոր դատավորների նկատմամբ պետք է վեթինգ իրականցավի։

Այս հայտարարությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք նախաձեռնեց` վերոհիշյալ գործընթացի թեմայով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար։ Ստորագրահավաքին միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

165
թեգերը:
Անցումային արդարադատություն, Վեթինգ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյան, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Անցումային արդարադատությունն անհայտ գազան է, դատարաններն էլ հետ են գնացել. Զոհրաբյան
Մկրտչյան. «Բարեփոխումներն իրենց մեջ անցումային արդարադատության էլեմենտներ են պարունակում»
Արամյան. «Հարությունյանի հրաժարականը կարող է ազդարարել իրավիճակի հանգուցալուծման սկիզբը»
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման

0
(Թարմացված է 23:59 14.07.2020)
Արման Թաթոյանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ, որպեսզի տուն վերադառնան անհետ կորած 2 ՀՀ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը, որոնցից մեկը գնացել է արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել, իսկ մյուսը գտնվում է Ադրբեջանում անազատության մեջ։

Անհետացած քաղաքացիներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որն Ադրբեջանում անազատության մեջ է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը»,- Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:

Օմբուդսմանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն իրեն այսօր տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը։

«Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,-նշել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չի կարող, սակայն կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ։

0
Ալեքսանդր Լապշին

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

87
(Թարմացված է 23:50 14.07.2020)
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900 մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքին և հպարտացել հայ տղաներով։

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Այն իսկապես հզոր է, առկա է տասնյակ երկրներում և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ»,-գրել է Լապշինը։

Բլոգերը պարզաբանել է, որ Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ. դրա վրա զենք չկա: Սարքի խնդիրն այլ է. այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների ընդհատման աշխատանքներով և ստեղծում է դժվարություններ ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքերի գործունեության համար:

Լապշինի խոսքով՝ դրանք արտադրվել են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն` Ադրբեջանում կա մոտ 10 այդպիսի սարք: Ներկայում այն դարձավ մեկով պակաս:

«Փաստորեն, սա առաջին անգամն է, որ խոցվել է այս մակարդակի սարք: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել խոցել այն, չնայած այն բանին, որ նման անօդաչու թռչող սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Այնպես որ, բրավոր հայ զինծառայողներին, շատ ապրեք, տղե՛րք»,-գրել է բլոգերը։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Լապշինը խոսքով՝ ինքը հարց է ուղղել իր ընկերոջը, որը տարիներ շարունակ աշխատել է իսրայելական Elbit Systems ընկերությունում` որպես հրահանգիչ ինժեներ, և իր մասնակցությունն է ունեցել ինչպես այս, այնպես էլ այլ անօդաչու սարքերի ստեղծման գործում։ Ինժեների խոսքով՝ միայն կատարյալ ստրուկներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել այդ «թռչող ուղեղը»։

«Տրամաբանական է․ այդ ադրբեջանցիները չէի՞ն, որ Բուդապեշտում կացնահարեցին քնած հային, իսկ ինձ չորս հոգով փորձում էին խեղդել Բաքվում»,-եզրափակել է բլոգերը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

87
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ալեքսանդր Լապշին
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ. նիստը կայացել է
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են