Դատարան

Երկրում հեղափոխության նոր փուլ է սկսվել. ԱԽ քարտուղարը` դատարանների բարեփոխումների մասին

59
(Թարմացված է 16:13 23.05.2019)
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ միջազգային կազմակերպություններն աջակցություն են հայտնել Հայաստանի իշխանություններին երկրի դատական համակարգը բարեփոխելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանում սկսվել է հեղափոխության երրորդ փուլը, որը կշոշափի դատական համակարգը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Գրիգորյանը կարծում է, որ դատարաններն արգելափակելու ակցիան ծառայեց իր նպատակին։ Նրա խոսքով` «թավշյա հեղափոխության» առաջին երկու փուլից հետո, որոնք հանգեցրին գործադիր և օրենսդիր իշխանության փոփոխության, եկել է երրորդ փուլի ժամանակը, որը կշոշափի դատական իշխանությունը։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքը հիմնականում դրական է։

«Մենք աջակցության մասին հավաստիացումներ ենք ստացել միջազգային կազմակերպություններից։ Ես վստահ եմ, որ շուտով մենք լուրջ ձեռքբերումներ կունենանք այդ ուղղությամբ», – ասաց Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։

59
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Գրիգորյան, Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել
Գասպարին պառկել է Վճռաբեկ դատարանի առջև. օրվա ընթացքում Քոչարյանի տան առջև էլ կպառկի
Հակոբյան. «Արցախյան թեման այս դեպքում դատարանների շրջափակման հարցի հետ մի փաթեթում է»
«Դիմելու եմ դատախազություն». Արմեն Գևորգյանի պաշտպանին արգելեցին մտնել դատարան. տեսանյութ
Դատարանների ելքն ու մուտքը փակելը քրեական պատասխանատվություն է նախատեսում. իրավագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

«Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից»․ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

9
(Թարմացված է 22:42 14.07.2020)
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством МО и ВС Армении (14 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

«ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством МО и ВС Армении (14 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

9
Իգոր Նազարուկ. արխիվային լուսանկար

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հեռանում է Հայաստանից

85
(Թարմացված է 21:44 14.07.2020)
Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանին, հայ ժողովրդին և նշել, որ ջերմությամբ կհիշի Հայաստանում դիվանագիտական առաքելության տարիները:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին։ Իգոր Նազարուկն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, և հետևողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անակնկալ է մատուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին

Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Դեսպանն անդրադարձել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սևանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաև կարևորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան:

Նազարուկն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ և նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:

Համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին

85
թեգերը:
Դեսպան, Բելառուս, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բելառուսը գիտի` ինչով ու ինչպես փոխարինել երևանյան շենքերի «մահացու վերելակները»
ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան
Տոնական ճաշ. Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ–երկրների դեսպաններին
ՀԱՊԿ–ը վերածվել է անվտանգության ճկուն կառույցի. Հայաստանում Բելառուսի դեսպան