Շառլ Ազնավուր

Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան

1851
(Թարմացված է 10:02 06.10.2018)
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հայոց ցեղասպանությունից հետո մեծ երաժշտի նախնիները հայտնվեցին Ֆրանսիայում։ Այն մասին, թե ինչը խանգարեց Ազնավուրյաններին վերադառնալ պատմական հայրենիք հայրենադարձության առաջին ալիքի հետ, պատմում է Sputnik Արմենիան։

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում հայ դերասանների ընտանիքում 1924 թվականին։ Զանգվածային հայրենադարձության ժամանակ Ազնավուրյանների ընտանիքը դարձավ այն հազարավոր ընտանիքներից մեկը, որը հայրենիք վերադառնալու մտադրությամբ դիմել էր Խորհրդային Հայաստանի իշխանություններին։

Ազնավուրյանները Ախալցխայից են

Ազնավուրյանների տոհմը, որոշ տվյալների համաձայն, սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանից (ներկայիս Թուրքիա), սակայն մանրամասն տվյալներ դեռ չկան։ Հայտնի է, որ Շառլ Ազնավուրի պապը՝ հորական կողմից Միսակ Ազնավուրյանը, որոշ շրջաններում հայտնի խոհարար էր, որը կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Նա մահացել է 1938 թվականին։ Հայաստանում հաճախ Շառլի տատիկն էր լինում` Հայկանուշը։

 

1897 թվականի մայիսին Ախալցխայում Միսակն ու Հայկանուշն ունեցան Մամիկոնին` ապագա շանսոնյեի հորը։ Մամիկոնը դերասան էր և հասցրել էր աշխատել Թբիլիսիի թատերախմբում, իսկ ավելի ուշ թատերախմբի հետ միասին հյուրախաղերով մեկնել Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)։

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին

Նա ընտանիքով տեղափոխվեց Փարիզ, որտեղ հանդիպեց ապագա կնոջը՝ Իզմիրում ծնված Քնար Բաղդասարյան-Ազնավուրյանին։ Քնարի ծնողները մահացան Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զանգվածային ջարդերի ժամանակ։ Քնարը նույնպես դերասանուհի էր։

Նրանք ամուսնացան 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ունեցան դուստր, որին անվանեցին Աիդա։ Երկու տարի անց 1924 թվականին Փարիզում լույս աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։

Չկայացած հայրենադարձություն

Համիդյան ջարդերից (1894-1896) և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո մի քանի միլիոն հայ հայտնվեց հայրենիքից դուրս։ XX դարի 20-30-ական թվականներին սկսվեց հայրենադարձության առաջին ալիքը դեպի Արևելյան Հայաստան։

«Արխիվում բազմաթիվ փաստաթղթեր են պահպանվել, որոնք հաստատում են այդ տվյալները, սակայն զանգվածային ու տարրերային պետք է համարել 1946 թվականին սկսված հայրենադարձությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի աշխատակից Մարինե Մարտիրոսյանը։

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին

Նրա խոսքով, այդ ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստան էին ժամանել ու հաստատվել բազում հայեր, որոնց համար ստեղծվել էին գոյություն պաշտպանելու համապատասխան պայմաններ։

«Հայաստանը Հայրենական մեծ պատերազմից հետո ինքն էր դժվար վիճակում, սակայն հայրենադարձներին օգնում էին ինչով կարողանում էին», — նշեց Մարտիրոսյանը։

Արխիվում պահպանվել են հայրենիք վերադառնալու նպատակով Խորհրդային Հայաստանի կառավարությանը դիմած Ազնավուրյանների ընտանիքի փաստաթղթերը։

«Խորհրդային իշխանություններին ուղարկած փաստաթղթերում կան նամակներ, որտեղ Ազնավուրյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ գրում էր, որ շատ է ցանկանում Հայաստանում բնակություն հաստատել»,- հայտնեց Մարտիրոսյանը։

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին

 

Բազմաթիվ թղթերի մեջ պահպանվել է նաև Շառլ Ազնավուրի առաջին կնոջ` ֆրանսուհի Միշլենի գործը։

 

«1927 թվականի սեպտեմբերի 14-ին Փարիզում ծնվեց ֆրանսուհին` Պոլի և Ժան Ռուժելի դուստրը։ Երգչուհի, ունեմ միջին կրթություն, ամուսնացած եմ Շառլ Ազնավուրի հետ։ Մեծ ցանկություն ունեմ խորհրդային երկիր գալու», — գրված է նամակում, որը Sputnik Արմենիայի համար կարդաց Մարտիրոսյանը։

Հայաստան գալու ցանկությունը մեծ էր, սակայն մեծ երգչի նախնիներին չհաջողվեց դա անել։ «Երևի նրանք ընկել են պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողների զանգվածային ալիքի մեջ ու պարզապես չեն ընտրվել», — եզրափակեց Մարտիրոսյանը։

Սրանով Հայաստանի հետ Շառլ Ազնավուրի կապը չավարտվեց։ Նա պարբերաբար գալիս էր հայրենիք։ Ազնավուրը մեծ ներդրում ունի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման հարցում։

Шарль Азнавур. Концерт в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շառլ Ազնավուրը Երևանում

 

 

2004 թվականին, այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով, Շառլ Ազնավուրն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։

1851
թեգերը:
Շառլ Ազնավուր, Հայաստան
թեմա:
Շառլ Ազնավուր (116)
Ըստ թեմայի
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի Երևանում մոմավառություն-երթ անցկացվեց
«Տարեք ինձ դեպի արև». երևանցիները հրաժեշտ տվեցին մեծն Ազնավուրին
Ֆրանսիայի նախագահը կրկին հայերեն գրառում է արել Շառլ Ազնավուրի ու հայերի մասին
«Դլե յամանը» հնչեց Ազնավուրի համար. դուդուկի ձայնը տարածվեց Փարիզում. տեսանյութ
«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ. Փաշինյանի ելույթը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Депутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

6
(Թարմացված է 13:58 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

6
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

13
(Թարմացված է 13:43 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

13
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել