88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը

226
(Թարմացված է 21:37 23.05.2019)
Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» մայիսի 28-30-ը ներկայացվելիք լուսանկարչական ցուցահանդեսը հետաքրքիր է ոչ միայն պատմական լուսանկարներով, այլև հենց լուսանկարիչների պատմություններով:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Ռուս լուսանկարիչ Յուրի Պավլովն առաջինների շարքերում էր, որ իմանալով 88–ի աղետի մասին, շտապեց Հայաստան:

«30 տարեկան  էի, երբ իմացա, որ ահավոր երկրաշարժ է  տեղի ունեցել: Չեմ կարող բացատրել պատճառները, բայց անմիջապես ցանկություն հայտնեցի մեկնել Հայաստան: Կալինինգրադում էի ապրում, ընկերներս առաջարկեցին Մինսկից մեկնել Երևան՝ ինքնաթիռով: «Զվարթնոցից» ավտոբուսով առավոտ վաղ մեկնեցի Լենինական: Այն տպավորությունն էր, որ ռազմական դրություն է: Երբ հասա Լենինականի նախկին Լենինի հրապարակ, ցնցող տեսարան  էր»,-հիշում է լուսանկարիչը:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Youri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Լուսանկարչական ապարատներից ու ժապավեններից բացի, նա նաև քնապարկ էր վերցրել` իմանալով, որ քաղաքում ավերածություններ են ու գիշերը պատսպարվելու տեղ դժվար կլինի գտնել: Բայց սեփական տներից մեկում բնակվող գյումրեցի մի հյուրընկալ մարդ, որ լուսանկարչի հիշելով, նույնիսկ նորմալ ռուսերեն չէր հասկանում, չի թողել, որ Յուրի Պավլովը դրսում գիշերի:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Yuri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

«Ես նկարում էի իմ տեսածը, ինքս ինձ համար: Այդ ժամանակ Լենինականում պատահաբար հանդիպեցի իմ ծանոթներից մեկին: Հետո սկսեցի նաև օգնել մարդկանց՝  փլատակներից դուրս բերել հարազատներին: Բայց տեսարաններից մեկն այնքան սարսափելի էր, որ զգացի՝ այլևս չեմ կարող դա անել ու միայն լուսանկարում էի»,- այդ դաժան օրերը վերհիշելով պատմում է լուսանկարիչը:

Բայց, չնայած աղետալի վիճակին, Լենինականը լուսանկարչի հիշողության մեջ տպավորվել է ոչ միայն ահավոր պատկերներով, այլև կյանքի շարունակականության մասին հուշող դրվագներով:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Yuri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Լուսանկարիչն ասում է, որ իր կյանքում ամենահամեղ սուրճն այստեղ է ըմպել. «Լուսանկարում էի մի բնակելի, որի փլատակների տակ մարդիկ իրենց հարազատների  դիակներն էին փնտրում: Տեսան, որ  երկար ժամանակ  լուռ լուսանկարում էի, ու կանայք ինձ սուրճ  առաջարկեցին: Ես նման սուրճ  կյանքումս չեմ խմել: Հիացած եմ նաև գյումրեցի կանանց կոկիկ հագուկապով,  այդ թոհուբոհի մեջ զուսպ պահվածքով:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Yuri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Այդ օրերը իմ կյանքում շատ բան փոխեցին: Դա պատճառ  դարձավ, որ դրանից հետո չսիրեմ վավերագրությունը՝  տխուր փաստերը թողնելով պատմությանը: Չորս օր մնացի քաղաքում  ու, երբ հեռանում էի, ծանր ու տխուր մտքերի մեջ էի, անընդհատ մտածում էի քաղաքում  մնացածների մասին  ու այն մասին, թե ինչպես կարող են նրանք գոյատևել»:

Յուրի Պավլովը պատմում է, որ մեծ է եղել Լենինական, այժմ՝ Գյումրի վերադառնալու ցանկությունը: Եվ աղետից 23 տարի անց նա վերադարձել է: Առհասարակ, Հայաստան գալու պատճառները խորն են: Յուրի Պավլովի կինը հայուհի է, արմատներով Շիրակի մարզից, և դա  պարբերաբար Հայաստան գալու լավ առիթ է:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Yuri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Իսկ այն ժամանակ` 88-ի երկրաշարժից 1 տարի անց, Յուրի Պավլովն ու իր ընկերները երկրաշարժից հետո արված լուսանկարներով Կալինինգրադում ցուցահանդես էին կազմակերպել և տոմսերի վաճառքից հավաքված գումարները տրամադրել աղետից տուժած 2 ընտանիքի:

Фотография Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри
© Photo : Yuri Pavlov
88-ի երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ. ցուցահանդես

Հետագայում ևս երկու ցուցահանդես կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 20-րդ և 25-րդ  տարելիցներին: Իսկ 30 տարի անց` 2018 թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին, 20 հայ լուսանկարիչ մասնակցեցին Երախտագիտության ակցիային՝ լուսանկարելով ժամանակակից Գյումրին: Այդ լուսանկարների հիման վրա ստեղծվեց մի եզակի ցուցադրություն, որն արտացոլում էր Գյումրու կյանքը՝ ահավոր երկրաշարժից 30 տարի անց:

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Այս ցուցադրությունը նվիրված է այն բոլոր լուսանկարիչներին, ովքեր լուսանկարել էին Լենինականը1988 թվականի այդ սարսափելի դեկտեմբերին: Նրանց թվում էին Իգոր Գավրիլովը, Յուրի Ռոստը, Ալեքսանդր Գուշչինը, Ալեքսանդր Գրաշչենկովը, Գեորգի Պինխասովը, Վլադիմիր Սվարցևիչը և շատ ուրիշներ:

Фотограф Юрий Павлов рядом со своими фотографиями на выставке 30 лет спустя в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Յուրի Պավլովը

Ի դեպ, բոլոր ցանկացողներն  այս օրերին կարող են ծանոթանալ այդ լուսանկարներին՝  ցուցահանդեսը մայիսի 28-30 բաց կլինի Գյումրու  «Ասլամազյան քույրերի պատկերասրահում»:

226
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Լուսանկար, Սպիտակի երկրաշարժ 1988, Գյումրի
Ըստ թեմայի
Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը
«Մինչև հիմա վնասվածքից ուշքի չեմ եկել». Պետդումայի պատգամավորը` Սպիտակի երկրաշարժի մասին
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները