Դատական նիստ

Քոչարյանը խոստովանեց, որ իր համար տհաճ է. նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով

827
Դատարանը թույլ չտվեց Արցախի նախկին ու ներկա նախագահներին մասնակցել դռնփակ նիստին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իր համար տհաճ է, երբ իր մարտական ընկերները ստիպված են դատարանին համոզել, որ ինքը չի փախչի արդարադատությունից։

«Ինչ համար տհաճ է, որ իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, հարգարժան երկու նախագահներին բերել–նստեցրել են այստեղ, որ նրանք համոզեն ձեզ, թե ես չեմ փախնելու»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը պարզաբանեց, որ դա իրավական ձևակերպում է և կապված է ոչ թե անձի հետ, այլ նախատեսված է քրեադատավարական օրենսդրությամբ։ Այս մեկնաբանությունը, սակայն, Քոչարյանի մտահոգությունը չցրեց։

«Այնուամենայնիվ, ինձ համար անընդունելի է, որ իմ կենսագրությունն ունեցող անձին կասկածում են փախնելու մեջ։ Իմ մեջքը որևէ թշնամի չի տեսել»,– ասաց Քոչարյանը։

Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը կորոշվի ավելի ուշ։ Իսկ այժմ դատարանն աշխատանքը շարունակում է դռնփակ ռեժիմով։

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մինչ այդ հայտարարել էր, որ Արցախից Հայաստան զինուժ բերելու մեղադրանքի դրվագը պետական գաղտնիք է պարունակում և միջնորդել նիստի այդ հատվածն անցկացվի դռնփակ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց, որ դռնփակ նիստին մասնակցեն նաև Արցախի նախկին ու ներկա նախագահները` նշելով. « Դա իրենց էլ է վերաբերում»։

Բայց դատավորը թույլ չտվեց` հիշեցնելով, որ երաշխավորներն իրավունք չունեն մասնակցելու դռնփակ դատական նիստին։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մյուս ներկաների հետ միասին, լքեցին դահլիճը։ Դատարանը շարունակեց քննարկումը դռնփակ ռեժիմով։

 

827
թեգերը:
Բակո Սահակյան, Հայաստան, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)
Ըստ թեմայի
«Արցախի ՊԲ-ից նույնիսկ մեկ մարդ չի բերվել Հայաստան». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ
Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու համար 1 մլն դրամ գրավ են վճարել
Пробирка с тестом на коронавирус в медицинской лаборатории

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

0
Լոռիում կորոնավիրուսով վարակված 251 մարդ կա, ավելի քան 50 տոկոսը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներն են։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Տեղեկացնեմ, որ վարակվածների թիվը ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում»,–գրել է մարզպետը։

Նա տեղեկացրել է նաև, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ 251 մարդ է կորոնավիրուսով վարակված, առողջացել են 67–ը, եղել է մահվան մեկ դեպք: Լոռիում մեկուսացված է 621 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում երևում էր` ինչպես են «Գլորիայի» աշխատակիցները փորձում բարձրանալ ավտոբուս։ Լուսանկարից պարզ էր դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։ Աշխատակիցները թեպետ դիմակներով էին, բայց առանց ձեռնոցների։ Բացի այդ, լուսանկարից կարելի էր ենթադրել, որ ավտոբուսը գերբեռնված է։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Դրան հաջորդեց կարի ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու որոշումը։

0
ՊԵԿ

Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին

15
(Թարմացված է 20:28 05.06.2020)
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի` աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո կառույցում այլ փոփոխություններ էլ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի համապատասխան որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019–ի հուլիսի 1-ին։

Հիշեցնենք` երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր` առաջիկայում ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում կլինեն բովանդակային փոփոխություններ, որոնք սկսվել են ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում և ավելի կխորանան։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

15
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
Ո՞վ կփոխարինի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին